• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինան չի հաղթի պատերազմը, եթե այն շարունակվի․ Վենս

aliq 13:28 | 29.04.2025
aliq 13:28 | 29.04.2025

«Ուկրաինան չի կարող հաղթել պատերազմը, եթե այն շարունակվի եւս մի քանի տարի, իսկ ժամանակի ընթացքում այս հակամարտությունը կարող է վերածվել միջուկային էսկալացիայի»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ամերիկացի պահպանողական լրագրող Չառլի Քերքին հեռախոսով տված հարցազրույցի ժամանակ։

Վենսի խոսքով՝ ԶԼՄ-ներում տարածված է «տարօրինակ մի գաղափար», թե եթե պատերազմը շարունակվի եւս մի քանի տարի, ապա Ռուսաստանը պարտության կմատնվի, Ուկրաինան կվերականգնի իր տարածքները, եւ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մինչ պատերազմը։ «Բայց սա այն իրականությունը չէ, որում մենք ապրում ենք։ Եթե դա չդադարի, ուկրաինացիները չեն հաղթելու պատերազմում»,- ասել է Վենսը։

Նա հավելել է, որ եթե պատերազմը շարունակվի եւս մի քանի տարի, ապա երկու երկրներն էլ կբախվեն ժողովրդագրական խնդիրների, կարող են զոհվել եւս միլիոնավոր մարդիկ, եւ ընդհանրապես հակամարտությունը «կարող է վերածվել միջուկային պատերազմի»։

Դոնալդ Թրամփի նախագահության առաջին 100 օրվա առաջընթացի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ Վենսը նշել է, որ Սպիտակ տունը զգալի առաջընթաց է արձանագրել։ «Դադարե՞լ են ռուսներն ու ուկրաինացիները պատերազմելուց։ Ո՛չ։ Բայց մենք ակնհայտորեն մեծ առաջընթաց ենք ունեցել երեք ամսում, քան նախորդ երեք տարիների ընթացքում»,- ասել է Վենսը։ Նրա խոսքով, թե՛ Ուկրաինայում, թե՛ Ռուսաստանում եւ թե՛ Եվրոպայում «երբեմն դժգոհությամբ» ընդունել են, որ Թրամփի դիվանագիտությունը «գնդակը առաջ է մղել» ավելի շատ, քան դա եղել էր նախորդ տարիներին, եւ սա «մեծ ձեռքբերում է»։

ԱՄՆ փոխնախագահը նաեւ նշել է, որ բանակցությունների հարցում «այսօր ավելի լավատես է, քան երկու շաբաթ առաջ, եւ երկու շաբաթ առաջ ավելի լավատես էր, քան երկու ամիս առաջ»։ 

«Երբեմն դուք անասելի հիասթափվում եք ուկրաինացիներից, երբեմն՝ ռուսներից, բայց դա բանակցությունների բնույթն է։ Երբեմն առաջ ու հետ ես քայլում, եւ պարզապես ուզում ես հուսահատվել, բայց հենց դա է, ինչ նախագահ Թրամփը թույլ չի տալիս անել»,- ավելացրել է Վենսը։

Ապրիլի 23-ին Հնդկաստան կատարած այցի ընթացքում Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դուրս կգա բանակցային գործընթացից, եթե Մոսկվան եւ Կիեւը չհամաձայնեն պատերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկած կոնկրետ ծրագրին։ «Մենք շատ հստակ առաջարկ ենք ներկայացրել երկու կողմերին՝ Ռուսաստանին եւ Ուկրաինային։ Ժամանակն է, որ նրանք ասեն «այո», կամ էլ ԱՄՆ-ը պետք է դուրս գա այս գործընթացից»,- հայտարարել էր Վենսը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մտադրություն չունի․ Փաշինյան
հաջորդը
30-օրյա հրադադար հնարավոր է միայն Պուտինի նշած նրբությունները հաշվի առնելով․ Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն