• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կանադայի խորհրդարանական ընտրություններում հաղթած լիբերալները խոստանում են պայքարել Թրամփի քաղաքականության դեմ

aliq 10:42 | 30.04.2025
aliq 10:42 | 30.04.2025

Կանադայի լիբերալ (ազատական) կուսակցությունը՝ վարչապետ եւ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարկ Քարնիի գլխավորությամբ, հաղթանակ է տարել ապրիլի 28-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։ 

Այս իրադարձությունը կուսակցության համար դարձավ «զարմանք առաջացրած քաղաքական վերադարձ», որն ընդամենը մի քանի ամիս առաջ անհնար էր թվում, նշում է կանադական CBC հեռուստառադիոընկերությունը։ 

Ներկայում դեռեւս անհայտ է՝ արդյոք լիբերալներին կհաջողվի խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստանալ (343 մանդատից 172-ը)։ Նախնական կանխատեսումներով Լիբերալ կուսակցությունը ստանում է 168 մանդատ։ Հնարավոր է, որ կառավարություն ձեւավորելու համար քաղաքական ուժը ստիպված լինի կոալիցիա ձեւավորել փոքր կուսակցություններից մեկի հետ։

Այսպիսով` Քարնին Կանադայի Լիբերալ կուսակցության եւ, հետեւաբար, վարչապետի պաշտոնում փոխարինում է Ջասթին Թրյուդոյին, որը երկրի կառավարությունը գլխավորել էր շուրջ 10 տարի։ Պաշտոնավարման վերջում Թրյուդոյին քննադատում էին նույնիսկ նրա կողմնակիցները։

2025 թվականի սկզբին կանխատեսվում էր, որ խորհրդարանական ընտրություններում կհաղթի Պիեռ Պուալեւրի գլխավորած Պահպանողական կուսակցությունը։ Սակայն, ինչպես նշում է BBC News-ը, ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի Կանադայի հանդեպ «ագրեսիվ հռետորաբանությունը» եւ Քարնիի նման առաջնորդի ի հայտ գալը «կտրուկ փոխեցին հանրային կարծիքը»։

Կանխատեսումների համաձայն՝ պահպանողականները խորհրդարանում կստանան 144 մանդատ, ինչը, այնուամենայնիվ, ավելի շատ է, քան նախորդ ընտրություններում մանդատների քանակը (120 մանդատ)։

Ընտրություններում Մարկ Քարնին, հանդես գալով իր կողմնակիցների առջեւ, հայտարարեց, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է կոտրել Կանադային՝ այն իր վերահսկողության տակ առնելու նպատակով։ «Դա երբեք չի պատահի»,- հայտարարել է լիբերալների առաջնորդը։ BBC News-ի փոխանցմամբ՝ այս թեման Կարնիի նախընտրական քարոզչության հիմնական առանցքն էր։

«Մենք վերապրել ենք ամերիկյան դավաճանության շոկը, բայց երբեք չենք մոռանա այդ դասերը»,- հավելել է Քարնին։ Նա նաեւ դիմել է մյուս  կուսակցությունների առաջնորդներին՝ կոչ անելով «վերջ դնել բաժանմանը»։ Նա հավաստիացրել է, որ իր կառավարությունը կաշխատի բոլորի եւ յուրաքանչյուրի համար։

Նույնիսկ լիբերալները չեն սպասում նման հաջողություն ընտրություններում, գրում է The Guardian-ը։ «2024 թվականի դեկտեմբերին մենք արդեն մեռած եւ թաղված էինք։ Իսկ հիմա ձեւավորելու ենք կառավարություն։ Մենք կարողացանք շրջել իրավիճակը Մարկի [Կարնիի] շնորհիվ»,- ասել է երկրի արդարադատության նախկին նախարար Դեւիդ Լամետին CTV-ի հետ զրույցի ընթացքում։

Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու, այն հերթական ամերիկյան նահանգ դարձնելու Թրամփի սպառնալիքները, նրա նվաստացուցիչ վերաբերմունքը Թրյուդոյի նկատմամբ, որին նա կոչում էր «նահանգապետ», ինչպես նաեւ տնտեսական ճնշման քաղաքականությունը, ընտրողների շրջանում «զայրույթի եւ դավաճանված լինելու սուր զգացում» են առաջացրել, նշում է լրատվականը։

Եթե Քարնին հաճախ էր խոսում Թրամփի անարդար քաղաքականւթյան մասին, ապա երկրի Պահպանողական կուսակցության առաջնորդ Պիեռ Պուալեւրն այս հարցերին շատ ավելի քիչ էր անդրադառնում՝ իր ուշադրությունը կենտրոնացնելով ներքին խնդիրների վրա։ Նա նաեւ քննադատում էր լիբերալներին այս հարցերում իրենց ունեցած դիրքորոշման համար։

Ընտրություններում Մարկ Քարնիի հաջողության համար լրագրողները մեկ այլ գործոն համարում են այն, որ 60-ամյա վարչապետը քաղաքականության մեջ նոր մարդ է։ Նա Հարվարդի շրջանավարտ է, որն ավելի քան տասը տարի աշխատել է Goldman Sachs-ի մասնաճյուղերում՝ Լոնդոնում , Տոկիոյում, Նյու Յորքում եւ Տորոնտոյում։ 2003 թվականին նա դարձել է Կանադայի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, ապա անցել է աշխատանքի որպես ֆինանսների փոխնախարարի ավագ օգնական։ 2008-ին վերադարձել է Կենտրոնական բանկ եւ մինչեւ 2013 թվականը եղել է կարգավորիչ նախագահ։ Դրանից հետո մինչեւ 2020 թվականը նա ղեկավարել է Անգլիայի բանկը։

Այս փորձառությունը նույնպես նպաստել է Կարնիի հաջողությանը նախընտրական քարոզարշավի ընթացքում, քանի որ ներկայում կանադացիներն առավել քան երբեւէ անհանգստացած են իրենց տնտեսական ապագայով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը հայտարարել է, որ Պուտինն իր գործողություններով ստիպում է վերանայել Ուկրաինայի հարցում ունեցած իր դիրքորոշումը
հաջորդը
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունները փակուղի են մտել․ Bloomberg

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն