• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունները փակուղի են մտել․ Bloomberg

aliq 10:43 | 30.04.2025
aliq 10:43 | 30.04.2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է պնդել, որ խաղաղության պայմանագրի շրջանակում Մոսկվան պետք է լիարժեք վերահսկողություն ստանա Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի նկատմամբ, որոնք Ռուսաստանը մասնակիորեն օկուպացրել եւ անեքսիայի է ենթարկել։ Այդ մասին «Bloomberg»-ին հայտնել են Մոսկվայում բանակցություններին ծանոթ երեք աղբյուրներ։ 

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ապրիլի 25-ին Պուտինի հետ հանդիպման ժամանակ փորձել է համոզել Ռուսաստանի նախագահին համաձայնել հրադադարի եւ պատերազմը ներկայիս ճակատային գծերով դադարեցնելու առաջարկին, հայտնել են գործակալության երկու զրուցակիցներ։ Սակայն, ըստ նրանց, Պուտինը շարունակել է պնդել իր տարածքային առավելապաշտական պահանջները։

Այս պահին բանակցությունները մտել են փակուղի, հայտնել է Bloomberg-ի մեկ այլ զրուցակից։ Նրա կարծիքով՝ հետագա առաջընթաց հնարավոր է միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական հանդիպման դեպքում։

Վլադիմիր Պուտինի՝ առավելապաշտական պահանջներից չնահանջելու ցանկությունը հարված է հասցնում Դոնալդ Թրամփի ջանքերին, որն ուղղված է հրադադարի եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ վերջնական խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը, գրում է Bloomberg-ը։

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Սպիտակ տանը աճում է դժգոհությունը՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության հետ։ ԱՄՆ ղեկավարությունն արդեն սպառնացել է դուրս գալ բանակցային գործընթացից, եթե Ռուսաստանը եւ Ուկրաինան մոտ ժամանակում համաձայնության չգան։

Bloomberg-ին եվրոպացի պաշտոնյաները հայտնել են, որ այս պահի դրությամբ չկա որեւէ նշան, որ Պուտինը պատրաստ է հրաժարվելու իր տարածքային պահանջներից եւ ընդունելու ԱՄՆ-ի առաջարկները պատերազմի դադարեցման վերաբերյալ։ Նրանք նշել են, որ բանակցությունները շարունակվում են, եւ այս գնահատականները կարող են փոխվել։ Նրանց կարծիքով՝ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում պարզ կլինի՝ արդյոք Վաշինգտոնին կհաջողվի հասնել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ համաձայնության, թե ԱՄՆ-ը դուրս կգա բանակցություններից եւ կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կանադայի խորհրդարանական ընտրություններում հաղթած լիբերալները խոստանում են պայքարել Թրամփի քաղաքականության դեմ
հաջորդը
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի եւ Իրանի մի քանի ձեռնարկությունների նկատմամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն