• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը հայտարարել է, որ Պուտինն իր գործողություններով ստիպում է վերանայել Ուկրաինայի հարցում ունեցած իր դիրքորոշումը

aliq 10:42 | 30.04.2025
aliq 10:42 | 30.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic պարբերականի հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները կարող են իրեն ստիպել վերանայել ունեցած դիրքորոշումը եւ «հայտնվել Ուկրաինայի կողմում»։  

Հարցազրույցը նվիրված է եղել Թրամփի նախագահության 100 օրվան։

Հարցազրույցում խոսք է եղել այն մասին, որ ապրիլի 24-ին Ուկրաինայի քաղաքներին ռուսական բանակի հասցրած հարվածներից հետո Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ էր արել  «դադարեցնել» գործողությունները։ Երբ լրագրողը նշել է, որ Պուտինը այն մարդկանցից չէ, ով կդադարեցնի ինչ-որ բան միայն Թրամփի խնդրանքով, ԱՄՆ նախագահը, անհամաձայնություն հայտնելով, չի բացառել, որ Պուտինը կարող է լսել իրեն։ Հակառակ դեպքում, Թրամփի խոսքերով, նա պատրաստ է աջակցելու Ուկրաինային։ Նա նշել է, որ այդ աջակցությունը անպայման չէ, որ լինի զենքով, այն կարող է լինել նաեւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելով։

ԱՄՆ նախագահը նշել է, որ այդ դեպքում ինքն իրեն կտեսնի Ուկրաինայի կողքին, բայց ոչ անպայման Ուկրաինայի նախագահի՝ Վլադիմիր Զելենսկու կողքին, որի հետ, Թրամփի խոսքով, նախկինում «դժվար էր» եղել աշխատելը։ Թրամփը կրկին քննադատել է Զելենսկուն՝ հիշելով իրենց միջեւ եղած վեճը, որը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարի վերջին Ուկրաինայի նախագահի՝ Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ։

Ընդհանուր առմամբ Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին խոսելիս Դոնալդ Թրամփը կրկին շեշտել է, որ իր առաջնային նպատակը արյունահեղության դադարեցումն է։ Երբ լրագրողը հարցրել է, թե ինչու նա չի դիմակայում Ռուսաստանին այնպես, ինչպես, օրինակ, 1980-ականներին նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր անում, Թրամփը պատասխանել է, որ դրանով «ավելի մեծ ծառայություն է մատուցում Ուկրաինային»։ Նա հիշեցրել է, որ իր առաջին պաշտոնավարման ընթացքում իր վարչակազմը համաձայնել էր Ուկրաինային մատակարարել Javelin հակատանկային հրթիռային համալիրներ։

Թրամփը հայտնել է, որ առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան արագորեն կարող էր պարտվել։ «Կարծում եմ՝ ես փրկում եմ այս երկիրը»,- հայտարարել է նա։ Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթը շատ կարեւոր է լինելու պատերազմը ավարտելու հարցում։

«Ես իսկապես հավատում եմ, որ այն, ինչ անում եմ, լավ է երկրի, ժողովրդի եւ ամբողջ մարդկության համար»,- հայտարարել է Թրամփը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին
հաջորդը
Կանադայի խորհրդարանական ընտրություններում հաղթած լիբերալները խոստանում են պայքարել Թրամփի քաղաքականության դեմ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն