Հայաստանի կառավարությունը այսօր ընդունած որոշումով երկարաձգում է արցախցիների սոցիալականա ջակցության ծրագիրը։ Խոսքն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 50 հազար դրամի աջակցության ծրագրի մասին է։
Փոփոխությունները պայմանավորված են ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով նախապատրաստվող բարեփոխումներով, որոնք պահանջում են հավելյալ գնահատականներ եւ ժամկետներ։
2025 թ. ապրիլի 1-ից սկսած՝ աջակցության իրավունքը տրվել էր այն տեղահանվածներին, որոնք ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ծանր ֆունկցիոնալ սահմանափակում, 63 եւ բարձր տարիք, կորցրել են կերակրողին կամ սովորում են հանրակրթական եւ մասնագիտական հաստատություններում, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկան երեխաներին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաեւ թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը: