• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Առաջադրենք լուծելի խնդիրներ

Վարդան Հարությունյան 11:30 | 16.02.2023
Վարդան Հարությունյան 11:30 | 16.02.2023
chess

Անիմաստ է առաջադրել այնպիսի խնդիր, որը լուծել չես կարող, որի լուծմանը ձեռնամուխ լինելուց պետք է տապալվես։ Հենց նման անիրականանալի ծրագրեր առաջ քաշողներին են արկածախնդիրներ անվանում։ Իսկ մենք (մեր հավաքականությունը, մեր մեծամասնությունը, մեր պետությունն անգամ) հենց այդպիսի ծրագրեր ենք առաջ քաշել տարիներ շարունակ ու տապալվել ենք։

Օրինակ, մեր հնարավորություններից վեր խնդիր էր Արցախի հետ միասին պահել նաեւ անվտանգության գոտի հայտարարված տարածքները։ Միջազգային բոլոր չափորոշիչներով դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում էր։ Ադրբեջանը, բնականաբար, այդ մտքի հետ չէր համակերպվելու։ Դրանք վերադարձնելուն ուղղված քայլեր էր մշակելու։ Միջազգային հանրությունը նույնպես դա չէր հանդուրժելու, որովհետեւ միջազգային իրավունքը ուժով սահմաններ վերաձեւելն անթույլատրելի ու դատապարտելի է համարում։ Այդ պատճառով էլ Արցախի ապագան քննարկելիս միշտ, որպես առաջնային քայլ, դրվել է այդ տարածքները վերադարձնելու պահանջը։ Առանց նման պահանջի չէր կարող Արցախի հարց քննարկվել։

Շատերն են Հայաստանում սա հասկացել, բայց քչերն են համարձակություն ունեցել ու խոսել այս մասին։ Նման միտք բարձրաձայնողները պարտվողականներ ու դավաճաններ են անվանվել։ Համատարած ուռա-հայրենասիրությունն ակնհայտն ընդունելու եւ դրանից բխած քայլեր կատարելու հնարավորություն չի տվել։ Որեւէ տարածք զիջելու միտքը, անգամ հանուն Արցախի, մերժվել է արմատապես։

Հիշենք թեկուզ 1997-1998 թվականները, հիշենք Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածը, հիշենք այդ հոդվածից հետո եղած զարգացումները, որոնք ցանկացած հասուն հասարակության համար ամոթ կլինեին, իսկ մեզանում այդ զարգացումների հեղինակներն ու մասնակիցները դեռ շարունակում են լինել ու քաղաքական գործիչների համարում ունենալ։ Անգամ այս անպատկերացնելի տապալումից հետո, որ իրենց պատճառով եղավ, չեն լռում ու չեն հեռանում։ Միկրոֆոնից միկրոֆոն վազելով դեռ իրենց «ճիշտն» են ապացուցում։ Նրանք ամենուր են․ ընդդիմություն են նրանք ու իշխանություն, իրավապաշտպան են նրանք ու չինովնիկ, նրանք քաղաքագետներ են ու վերլուծաբաններ։ Ունեն լայն աջակցություն, որովհետեւ ուռա-հայրենասիրությունը, անպատասխանատու հայրենասիրությունը խիստ է տարածված մեզանում։ Պարտությունն անգամ նրանց ուշքի չբերեց։

Երբ ուռա-հայրենասիրությունը, ոչինչ չպարտավորեցնող հայրենասիրությունը, անզիջողականությունը, ոչմիթիզականությունը, պոռոտախոսությունը, մեծամասնության ցանկությունները բավարարելու մղումը դրվում են պետական քաղաքականության հիմքում, այն դադարում է քաղաքականություն ու դիվանագիտություն լինելուց։ Դառնում է արկածախնդրություն ու մեծ հիասթափությունների է հանգեցնում։ Այդպես եղավ 1998-ից այս կողմ ընկած ողջ հատվածում։ Հատկապես այդպես էր 2018-ից հետո։ Արցախի խնդիրը փոխարինվեց տարածքներ գրավելու եւ այդ տարածքները յուրացնելու խնդրով։

Եթե մեր հնարավորությունները բավարար էին Արցախի խնդիրը լուծելու համար, ապա Արցախ գումարած ադրբեջանական տարածքների յուրացում խնդիրը լուծել մենք ոչ մի կերպ չէինք կարողանալու։ Դա բացառվում էր։ Եվ դա տապալման չբերել չէր կարող։

Պատերազմից ու պարտությունից հետո բոլորովին նոր իրողություն է ձեւավորվել։ Այն, ինչ ունեինք, արդեն չկա։ Հետեւաբար պետք է փոխվեն ե՛ւ մեր բառապաշարը, ե՛ւ մեր կեցվածքը, ե՛ւ մեր ցանկությունները, ե՛ւ մեր խնդիրները։ Մենք պետք է դնենք այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը մեր ուժերի սահմաններում է։

Բոլորովին արդարացված չէր, երբ Հայաստանի իշխանությունները 2020-ի պարտությունից հետո՝ 2021-ի ողջ ընթացքում ու նաեւ 2022-ին, Արցախի ինքնորոշման իրավունքի հարցն էին առաջ բերում։ Ադրբեջանը նման խնդիր քննարկելուն, լավագույն դեպքում, պատրաստ էր մինչեւ 2020-ի աշուն։ Նոր իրավիճակում ո՞ր հնարավորություններով ու ինչի՞ դիմաց էր Հայաստանը համոզելու Ադրբեջանին, որ Արցախի ինքնորոշման հարց քննարկի։ Կամ ո՞ր դաշնակիցների օգնությամբ էր կարողանալու ճնշել Ադրբեջանին, որ գնա նման քննարկման։

Փոխարենը՝ Արցախի ժողովրդի անվտանգության, իրենց հայրենիքում անվտանգ ապրելու խնդիրը լուծելն այսօր Հայաստանի հնարավորությունների սահմաններում է։ Պատերազմից անմիջապես հետո անիրականանալի խնդիր առաջ քաշելու փոխարեն հենց սրա վրա էր անհրաժեշտ կենտրոնանալ եւ չհասցնել գործն այսօրվա բարդացված վիճակին, երբ Ադրբեջանը, շարունակվող հաջողություններից ոգեւորված, Արցախի հայաթափման խնդիրն է լուծում արդեն։

Կենսագործելի խնդիրներ են նաեւ, միջազգային հանրության մասնակցությամբ, Ադրբեջանի հետ առարկայական զրույցը, որի նպատակը պետք է լինի հաշտության պայմանագրի կնքումը` իհարկե, առանցքում ունենալով իրենց հայրենիքում արցախահայերի անվտանգ ապրելու հարցը եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը, ապա՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

Արցախահայության անվտանգության հարցը, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը ստեղծված նոր իրավիճակում լուծելի խնդիրներ են, որ բխում են Հայաստանի շահերից։ Այս ուղղություններով նպատակասլաց աշխատելու դեպքում կարող ենք ունենալ միջազգային հանրության լուրջ աջակցությունը։ Եթե հաջողենք, ապա կհեռացնենք նոր պատերազմի վտանգը, որն ամեն պահի կարող է պայթել ու մեզ նոր կորուստներ բերել։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանն առանց վարանելու կանգնեց թուրք ժողովրդի կողքին. Սերդար Քըլըչ
հաջորդը
Երեւանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկները. Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն