• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Շիրակում զոհված զինվորի ծնողները ճանապարհ են փակել

Աննման Մինասյան 16:00 | 03.03.2023
Աննման Մինասյան 16:00 | 03.03.2023
Palyan Poghosyan

Գյումրի-Երեւան մայրուղու Շիրակի մարզի Ազատան գյուղի հատվածը մարտի 3-ին մոտ կես ժամով փակ էր: Բողոքի ակցիան իրականացնողները Պալյան Պողոսյանի հարազատներն էին: Նույն օրը Պալյանը պետք է զորացրվեր, բայց 8 ամիս առաջ Սյունիքի դիրքերից մեկում վառարանից բռնկված հրդեհի պատճառով զոհվել էր:

Հիշեցնենք. 19-ամյա Պալյան Պողոսյանը 60 տոկոս այրվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: 10 օր պայքարել էր կյանքի համար, բայց նրան փրկել չէր հաջողվել։

Ազատանցի Պողոսյանների ընտանիքը 8 ամիս շարունակ Կառավարությունից ու պաշտպանության նախարարությունից պատասխանի է սպասում. խաղաղ պայմաններում ինչո՞ւ եւ ո՞ւմ մեղքով զոհվեց Պողոսյան գերդաստանի միակ արու զավակը:

Որդեկորույս ծնողները չեն հաշտվում փաստի հետ, որ գործը տեղից չի շարժվում. չկան բացահայտված մեղավորներ, չկա ցանկություն զբաղվելու գործի բացահայտմամբ:

Պալյանի մայրը՝ Գալյա Պողոսյանը, բողոքի ակցիայով դիմեց այն մարդկանց, ովքեր պարտավոր են բացահայտել գործը: Ասում է՝ նստել են աթոռներին, անգամ հարկ չեն համարում լսել իրենց: «18 տարի պահել, տվել եմ պետությանը: Այսօր ես պետք է դիմավորեի նրան, ոչ թե գայի, պահանջեի-խնդրեի, թե ընդունեք ինձ: Սուրե՛ն Պապիկյան, եթե դու ինձ պատասխան չունես տալու, ինչո՞ւ ես շարունակում պաշտպանության նախարար մնալ: Իմ տունը քանդեցիր, հիմա էլ մյուսների՞նն ես ուզում քանդել»:

Որդեկորույս մայրը կրկին դիմեց բոլոր ծնողներին՝ հորդորելով, որ անտարբեր չմնան իր վշտին, այն բոլորին է վերաբերում:

Palyan PoghosyanՊալյանի հայրն ու պապը եւս ասացին, որ տեղի ունեցածի միակ մեղավորը Կառավարությանն է: «Որդուս մահվան գլխավոր մեղավորները Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանն են: Եթե հիմա էլ մեզ չընդունեն, խոստանում ենք, որ Շիրակից սկսել են քայլել, այստեղ էլ կավարտվի իրենց իշխանությունը: Գոնե մեկ անգամ զանգեին, ներողություն խնդրեին»,- ասաց Պալյանի հայրը:

Ճանապարհային ոստիկանության հոծ բազմությունը նախ փորձեց համոզել, ապա ուժով բացել ճանապարհը: Ազատանցիները ճանապարհը բացեցին այն ժամանակ, երբ իմացան, որ 30 րոպեից պաշտպանության նախարարությունից կզանգեն Պալյաններին:

Ավելի ուշ Պողոսյաններին հայտնեցին, որ մարտի 7-ին հրավիրված են զինդատախազություն, ինչից հետո իրենց ընդունելու է Սուրեն Պապիկյանը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆրանսիացի ռեժիսորը ուկրաինական պատերազմի մասին կինոնկար է նկարահանել
հաջորդը
Նոբելյան մրցանակի դափնեկիրը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն