• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ֆրանսիացի ռեժիսորը ուկրաինական պատերազմի մասին կինոնկար է նկարահանել

aliq 15:31 | 03.03.2023
aliq 15:31 | 03.03.2023
film Slava Ukraini

Ֆրանսիացի ռեժիսոր Բեռնար-Անրի Լեւին ներկայացրել է ռուս-ուկրաինական պատերազմին նվիրված «Փառք Ուկրաինային» վերնագրով կինոնկարը։ Սա ռեժիսոր Լեւիի արդեն երկրորդ կինոնկարն է, որ նվիրված է ռուս-ուկրաինական պատերազմին։ Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել փետրվարի 26-ին։ Այն վավերագրական ժապավեն է, որ ստեղծվել է Ուկրաինայի թեժ կետեր ռեժիսորի կատարած ուղեւորությունների մոտիվներով։ Կինոնկարը կարելի է համարել յուրատեսակ տեսավավերագրություն։

«Փառք Ուկրաինային» ժապավենը «Ինչու Ուկրաինան» կինոնկարի շարունակությունն է։ Առաջին մասում Լեւին եւ նրա օգնականները պատմել են Ուկրաինա ռուս օկուպանտների լայնածավալ ներխուժման սկզբնական փուլի եւ ուկրաինացի ժողովրդի ցուցաբերած հերոսական դիմադրության մասին։ Այժմյան ֆիլմը Խարկովի եւ Խերսոնի մարզերում ուկրաինական զորքերի հակագրոհների մասին է պատմում։ Կինոնկարի երաժշտությունը գրել է «Օկեան Էլզի» խմբի ղեկավար Սվյատոսլավ Վակարչուկը։ Կիեւում տեղի ունեցած պրեմիերային ներկա են եղել նաեւ Ուկրաինայի պաշտպանության, մշակույթի եւ արտաքին գործերի նախարարները։

«Փառք Ուկրաինային» կինոնկարը արդեն ցուցադրվում է ֆրանսիական կինոթատրոններում։ Կա մտադրություն ժամանակի հետ այն ցուցադրել Եվրոպայի բոլոր երկրներում, այդ թվում նաեւ հենց Ուկրաինայում։ Կինոնկարից ստացված հասույթը Լեւին մտադիր է փոխանցել Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայայի հիմնադրամին։

Բեռնար-Անրի Լեւին ֆրանսիացի փիլիսոփա է, գրող եւ լրագրող։ Նա նաեւ Ուկրաինայի արդիականացման գործակալության համահիմնադիրն է եղել։ Ուկրաինայի կյանքին ակտիվ մասնակցություն է ունեցել դեռ 2014 թվականից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրականում քանի մարդ է մոբիլիզացվել Ռուսաստանում
հաջորդը
Շիրակում զոհված զինվորի ծնողները ճանապարհ են փակել

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա

    16:04 | 31.03.2023
  • Դոնալդ Թրամփը կկանգնի դատարանի առջեւ

    15:38 | 31.03.2023
  • Թուրքիայի մեջլիսը քվեարկել է հօգուտ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը

    14:55 | 31.03.2023
  • Սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր...

    14:00 | 31.03.2023
  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Փտր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա