• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Պատերազմի երկու դեմքը

Վահրամ Աթանեսյան 11:30 | 04.04.2023
Վահրամ Աթանեսյան 11:30 | 04.04.2023
Artsakh war 90s
լուս. Ռուբեն Մանգասարյանի արխիվից

1989-ի նոյեմբերի 1-ին գյուղական ուսուցչից դարձա Մարտակերտի շրջանում «Խորհրդային Ղարաբաղ» թերթի սեփական թղթակից։ Մինչ այդ ինձ ընտրել էին ԼՂԻՄ բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարի պատվիրակ, Ազգային խորհրդի անդամ։ Աշխատավայրս Ստեփանակերտն էր, բայց դեռ բնակվում էի գյուղում։ Հաջորդ տարի ընտրվեցի Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ Ուրիշներն արդեն դիրքավորվում էին քաղաքականության «հորձանուտներում», ես հեռախոսով նյութեր էի հաղորդում Ստեփանակերտ։ Ստացվեց հոդվածաշար, որ վերնագրեցի «Խաչուղիներ»՝ նկատի ունենալով, որ Հայաստանը ճամփաբաժանի վրա է։ Հիշում եմ՝ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց, գրեցի «Եւ մի տանիր մեզ ի փորձություն» հոդվածը։

Այսպես՝ մոտ երկու տարի, մինչեւ Մաքսիմ Հովհաննիսյանն ասաց, որ սեփական թղթակցի հաստիքը կրճատվում է, եւ եթե ուզում եմ մնալ լրագրող, պիտի վերջնականապես Ստեփանակերտ տեղափոխվեմ։ Կար նաեւ Երեւանում առնվազն մինչեւ պատգամավորական լիազորությունների ավարտ հաստատվելու ընտրություն։ Գերադասեցի լրագրությունը, բայց թերթը միայն անունով էր․ Ստեփանակերտը հրթիռա-հրետակոծվում էր, տպարանի աշխատողները ցրվել էին, շատերը՝ զորակոչվել։ Պատերազմ էր․․․ 1992-ի ամռանը թերթը, որ վերանվանվել էր «Արցախ», սկսեց լույս տեսնել։ Գերագույն խորհրդի նախագահության հատուկ որոշումով մի քանի լրագրող զորակոչից ազատված էին։

Բայց տնից խմբագրություն ամենօրյա ճանապարհին առնվազն երկու անգամ ռազմական ոստիկանության պարեկները կանգնեցնում, փաստաթղթերը ստուգում էին։ Շաբաթ կար՝ Ստեփանակերտի թաղամասերում երկու-երեք անգամ «շուրջկալ» էին անում՝ նկուղներից, ձեղնահարկերից, խորդանոցներից եւ ավտոտնակներից հայտնաբերում, ավտոմատի փողի տակ զորահավաքային կենտրոն էին տանում ծառայությունից խուսափողներին, մարտադաշտից ճողոպրածներին։ Ներում-բեկում չկար։ Մինչեւ «վերջին թելը» ստուգվում էր Երեւան մեկնող տրանսպորտը։ Այդ պատերազմից տարիներ հետո էր հեշտ գրվում, թե բոլորը մի բռունցք դարձան, կամ ահել-ջահել կամավոր ռազմաճակատ էր գնում։ Իրականությունը բոլորովին այլ էր, տարբեր նույնիսկ նրանից, ինչը նկարագրվեց։

Այդպես է կերտվել ղարաբաղյան առաջին պատերազմի հաջողությունը։ «Պատերազմում՝ ինչպես պատերազմում». երբ անգամ ձիերն են «զորակոչվել», որպեսզի հրետանու արկ կամ սնունդ հասցնեն Օմարի լեռնանցք։ Ո՞վ կարող էր չանսալ գեներալ Իվանյանի հրամանին։

Ես տեսել եմ Օմարում սպանված ձիու համետը շալակած գյուղացուն՝ Դրմբոն-Չլդրան ճանապարհի վերելքին։ Նրա որդին զոհվել էր, հարսը՝ սպանվել Մարտակերտի հրետակոծության մի օր։ Նա որբ թոռների խնամակալն էր եւ ինձ, որ իր հեռավոր բարեկամն էի, ասաց, որ ձի կգտնվի, դժվարը համետի գործն է, դրա համար էլ Օմարից մինչեւ Չլդրան շալակած տանում էր։

Պատերազմի եւ ռազմական հաջողության իրական դեմքը դա էր․․․ Որ հետո ցավալիորեն աղավաղվեց, դարձավ անիմաստ «գիրք», գրեթե խեղկատակային ֆիլմ, տափակ բանաստեղծություն եւ․․․ կոնյունկտուրային ժուռնալիստիկա․․․

2020-ի հոկտեմբերի 3-ին (գուցե՝ 4-ին, օրը կարելի է ճշտել) ես հասկացա, որ մենք պատերազմը չենք հաղթելու։ Վաղ առավոտյան Արայիկ Հարությունյանը գրառում էր արել, որ «իբրեւ շարքային զինվոր» ռազմաճակատ է մեկնում, խնդրում էր, որ միանան իրեն։ Պարզ, արեւոտ կեսօրին Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 2 մեր շենքի բակում մոտ երեք տասնյակ «զինվորագրվածներ» հայտնվեցին։ Բոլորն՝ անզեն։ Մեկը մարզական հագուստով էր, մյուսը՝ կես-զինվորական, կես-քաղաքացիական, բայց՝ մաքուր, ինչպես ասում են՝ «արդուկը դեռ վրան»։ Հարցին, թե որտեղից են գալիս, անորոշ պատասխանեցին՝ «էնտեղից», եւ ձեռքով ցույց տվեցին հյուսիսային ուղղությունը։

Մսամթերքի խանութը դեռ աշխատում էր, երշիկեղենի մեծ ընտրանի ուներ, կողքին լավաշ էին թխում։ «Տղաները» վրա-վրա «բրդուճ» կերան, տաքսի մեքենաներ կային՝ վարորդների հետ քչփչացին․․․Ապշած էի։ Մի՞թե սա պատերազմող երկրի մայրաքաղաքի պատկեր է։ Նախագահը ռազմաճակատ է մեկնել որպես շարքային զինվոր, որտեղից գիշերով դիրքերը լքել եկել եւ «բրդուճ» ուտելով տաքսու վարորդների հետ Երեւանի գին են խոսում նույնիսկ ոչ մի քերծվածք չստացած ջահել տղամարդիկ։

«Կամավոր եկել, կամավոր վերադառնում են, ի՞նչ կարող ենք անել»,- իրավիճակի մասին այսպես ասաց արցախցի բարձրաստիճան պաշտոնյան, որի պարտքն էր ապահովել թիկունքը, կարգուկանոն հաստատել, կանխել խուճապը, հարկ եղած դեպքում պատժել։

Քառասունչորսօրյա պատերազմում Ստեփանակերտը ռազմաճակատային քաղաք էր միայն հրթիռակոծության ժամերին։ Հոկտեմբերի կեսերին ոստիկանության Աղավնոյի անցակետն արդեն տեղափոխվել էր Տեղ գյուղ․ արցախցի իրավապահները Հայաստանի տարածքում էին «հսկում» մարդկային շարժը, իսկ Բերձորում նրանք էին մնացել, որոնց որդիները ռազմաճակատում էին։ Այդպես էր Արցախի բոլոր բնակավայրերում։ Սա էլ երկրորդ պատերազմի իրական դեմքն է, առարկայական պատկերը։ Այդ «անտերուդուս» վիճակը կազմակերպվա՞ծ էր, թե՞ պետական անկազմակերպվածության հետեւանք։ Երեւի արդարացի է բողոքը, որ Աննա Հակոբյանը չպետք է խոսեր «տասնմեկ հազար դասալիքների» մասին։ Բայց չէ՞ որ փաստ է՝ ունեցել ենք այն, ինչ բոլորն են զգացել, տեսել, ապրել․․․

․․․Հոկտեմբերի առաջին օրերին Ստեփանակերտում ամենասպասված լուրը Փաշինյանի հրաժարականն էր, որից հետո «Պուտինը կկանգնեցնի պատերազմը»։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ երկնքում խոցված չինական օդապարիկը հետախուզական գաղտնի տվյալներ էր հավաքել
հաջորդը
Փարիզը քվեարկել է էլեկտրական սկուտերներն արգելելու օգտին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն