• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

19 ոսկե մեդալ 8 օրում․ առանձնահատուկ առաքելություն հանրային միջավայրում

aliq 14:02 | 25.04.2023
aliq 14:02 | 25.04.2023
Armenia weightlifting

Հայաստանի մարզիկները 8 օրվա ընթացքում աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում բարձրագույն որակի 19 պարգեւների են արժանացել 4 մարզաձեւում:

16-19 ապրիլի

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Անթալիայում ընթացող մարզական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում 1-ին տեղը գրավեց հենացատկում: Դա նրա եվրոպական երկրորդ ոսկե մեդալն էր: 2021-ին Արթուր Դավթյանը հաղթող էր ճանաչվել նժույգթափքում: Երեւանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության երրորդ օրը 67 կգ քաշային կարգում երկամարտի 320 կգ արդյունքով առաջին տեղը գրավեց ծանրորդ Գոռ Սահակյանը: Նա ոսկե մեդալներ նվաճեց նաեւ պոկում եւ հրում վարժություններում: 2022-ին նա հաղթել էր Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Զագրեբում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի մեր ըմբիշ Վազգեն Թեւանյանը հաղթեց 65 կգ քաշային կարգում: Նա առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի մեծահասակների չեմպիոն: Չորս տարի առաջ մեր ըմբիշը ոսկե մեդալ էր նվաճել երիտասարդների առաջնությունում: Խորվաթիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճի մրցաշարում Հայաստանի համար երկրորդ ոսկե մեդալը նվաճեց 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Նա երրորդ անգամ ճանաչվեց լավագույնը Եվրոպայում: 23-ամյա ըմբիշը զուգահեռաբար երկու անգամ հաղթել է Եվրոպայի երիտասարդական, մեկ` աշխարհի առաջնությունում:

Իսրայելում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը Արսեն Խանջյանը ոսկե մեդալ նվաճեց մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում: Նա երկրորդ տարին անընդմեջ տիրեց այդ տիտղոսին:

20-23 ապրիլի

Մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի սամբիստ Արման Ավանեսյանը: Դա նրա առաջին մեծ հաջողությունն է եվրոպական մրցասպարեզում: Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում: Երեւանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 96 կգ քաշային կարգում չեմպիոն ճանաչվեց Դավիթ Հովհաննիսյանը: Նա երկամարտում ցույց տվեց 377 կգ արդյունք: Դավիթ Հովհաննիսյանը ոսկե մեդալներ նվաճեց նաեւ պոկում եւ հրում վարժություններում:

Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում: Նա այդպիսով կրկնեց իր հորեղբոր` Ռոման Ամոյանի արդյունքը: Մալխասը միաժամանակ աշխարհի գործող չեմպիոնն է: Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նախ ոսկե մեդալ նվաճեց 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը` երկամարտում ցույց տալով 392 կգ արդյունք: Պոկում վարժությունում նա ոչ միայն հաղթեց, այլեւ սահմանեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդ:

Նույն օրը Եվրոպայի չեմպիոն դարձավ նաեւ մեր 109 կգ քաշային ծանրորդ Սամվել Գասպարյանը` երկամարտի 395 կգ արդյունքով: Նա ոսկե մեդալներ նվաճեց նաեւ պոկում եւ հրում վարժություններում: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Զագրեբում 6-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Մեր 96 կգ քաշային ըմբիշը մինչ այդ հաղթել էր Բելգրադում, Թբիլիսիում, Վանտայում, Կասպիյսկում եւ Հռոմում: Արթուր Ալեքսանյանը նաեւ աշխարհի քառակի չեմպիոն է:

Քաղաքացիական դիրքորոշման հրամայականը

«Ալիք Մեդիայի» սյունակագիր Կարպիս Փաշոյանն իր «Ձեր մեդալները արցախցիներին նվիրեք» հոդվածում այս օրերին հրաշալի արդյունքներ արձանագրած մեր մարզիկներին առաջարկում է քաղաքացիական դիրքորոշում դրսեւորել եւ իրենց հեղինակությամբ աշխարհին հիշեցնել էթնիկ զտման սպառնալիքի տակ ապրող Արցախի, մաշված համազգեստներով զինվորների, գերիների, զոհերի եւ սողացող սահմանների մասին։ «Ես այն համոզմունքն ունեմ, որ ինտելեկտուալները, սպորտսմենները, արվեստագետները առանձնահատուկ առաքելություն պետք է ունենան հանրային միջավայրում, առնվազն ինչ-որ կարեւոր արժեքներ ու ճշմարտություններ վերարտադրելու գործում։ Իսկ ի՞նչ էին մարդկանց վերջին օրերին փոխանցում մեր սպորտսմենները։ Թերեւս՝ ոչինչ, քաղաքացիական անշարժություն եւ կոնֆորմիզմի մեջ թաղված լռություն»,- գրում է Կարպիս Փաշոյանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադամ Շիֆն Արցախի անկախությունը ճանաչող օրինագիծ է ներկայացրել Կոնգրես
հաջորդը
Մեր սեւ սիրտ, ձեր վարդագույն պորտալար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն