• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Տարեկան 100 հազար ծառ` Շիրակում

Աննման Մինասյան 14:30 | 06.06.2023
Աննման Մինասյան 14:30 | 06.06.2023
Shirak marz trees

Շիրակի մարզում բացվեց առաջին տնկարան-ջերմատունը։ Գյումրու սելեկցիոն կայանում մատղաշ ծիլերը շուտով ծառերի տնկիներ կդառնան, այնուհետեւ տեղ կգտնեն քաղաքային եւ գյուղական համայնքների զբոսայգիներում եւ պուրակներում: Ծառերի շիվերի մեծ մասով էլ բնակավայրերից դուրս անտառներ կհիմնվեն:

Նախաձեռնությունն իրականացվել է «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ղեկավարում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը՝ «Ջինիշյան» հիշատակի եւ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամների աջակցությամբ: Ջերմատան եւ տնկարանի հիմնման համար Եվրոպական միությունը տրամադրել է 50000 եվրո։

250 քառակուսի մետր տարածքով ջերմատան եւ երկու հեկտար տնկարանին կից նաեւ պահեստ է կառուցվում: Այս պահին չորս տեսակի 100 հազար ծառատեսակ են աճեցնում: Բացի այդ` ծրագրի շրջանակում մինչ օրս հասցրել են 320 հազար դեկորատիվ եւ պտղատու թփերի ու ծառերի տնկիներ ստանալ:

Բարձրորակ եւ մարզի կլիմային հարմարեցված տնկիներով արդեն 60 հեկտար անտառ է հիմնվել Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի հարակից տարածքում, եւս 40 հեկտար էլ` Լոռու մարզում: Կազմակերպիչներն ուրախությամբ փաստում են, որ տնկիների 95 տոկոսից ավելին շիվեր են տվել:

Ջերմատան եւ տնկարանի բացման օրը պատահական չէր ընտրված: Ծրագրի մեկնարկը պաշտոնապես ազդարարվել էր 2021 թվականի հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը:

Silja KosmanՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլջա Կասմանը նշեց, որ վերջին 5 տարիներին ԵՄ-ն բազում պիլոտային ծրագրեր է իրականացրել Շիրակի մարզում եւ վստահեցրեց՝ Շիրակն իրենց ուշադրության կենտրոնում է:

«Տնկարան հիմնելու գաղափարը հատկապես Շիրակում մեծ կարեւորություն ունի, քանի որ մարզը աչքի է ընկնում իր սակավանտառ ծածկույթով»,- ասաց Սիլջա Կասմանը եւ հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունների շնորհիվ բնակչությունը կկապվի բնության հետ ու կկարեւորի շրջակա միջավայրի անգնահատելի բարձր դերը:

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանն էլ վստահեցրեց` ծրագիրը շարունակական է: Հասցրել են բացի մեծ անտառներից 150 տնամերձ տնկարաններ հիմնել հյուսիսային մարզերում, կանաչապատել հինգական զբոսայգի եւ քաղաքամերձ փոքր անտառներ, մեկ տասնյակից ավելի դպրոցների բակեր:

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը ողջունեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ բարձր գնահատելով նրանց աշխատանքը մարզում: Վստահեցրեց` պատրաստակամ են սատարելու նրանց յուրաքանչյուր նախաձեռնություն, ինչն իր նպաստը կբերի մարզի զարգացմանը: «Կլիմայի փոփոխության ազդեցությունը նոր մարտահրավերներ է նետել մասնագետներին, որոնց դիմակայելու եւ հաղթահարելու համար շատ կարեւոր են նորարարական մոտեցումները։ Լիահույս ենք, որ Եվրոպական միության ծրագրերի շրջանակներում ձեր գործուն մասնակցությամբ դիմակայելի կլինեն բոլոր մարտահրավերները»,- ասաց Աննա Մարտիկյանը:

Shirak marz treesՆշենք, որ տնկիների արտադրությունը այսուհետեւ կշարունակի Գյումրու սելեկցիոն կայանը, ջերմոցներն էլ կդառնան կայանի սեփականությունը։ Աճեցված տնկիներն էլ, բացի համայնքներին անհատույց տրամադրումից, հասանելի կլինեն նաեւ անհատ տնտեսվարողների համար՝ մատչելի գներով։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել
հաջորդը
Քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 5

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն