• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պարունակել են բուսական յուղ, սակայն իրացվել են որպես պանիր

aliq 13:57 | 25.07.2023
aliq 13:57 | 25.07.2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հարուցած վարույթների շրջանակում բացահայտվել են անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի կողմից անբարեխիղճ մրցակցության դեպքեր։

Մասնավորապես պարզ է դարձել, որ տնտեսավարողը «Շիրակ» ապրանքային նշանով «Լոռի Excluzive» անվանումով 50% յուղայնությամբ եւ «Շիրակ, Կալինինո, EXCLUSIVE» անվանումով, 50% յուղայնությամբ «Իգիթ» ընկերության արտադրած ապրանքներն իրացրել է «Կայզեր» եւ «Երեւան Սիթի» սուպերմարկետներին որպես «Լոռի» պանիր։ Այնինչ լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ այդ ապրանքները պարունակում են բուսական յուղ եւ ԵՏՀ խորհրդի կանոնակարգի իմաստով  «պանիր» չեն:

Միաժամանակ ապրանքների վրա բացակայել է «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք՝ արտադրված (պատրաստված) պանրի տեխնոլոգիայով» անվանումը եւ «Պարունակում է բուսական յուղեր» տեղեկությունը։

Բացի այդ՝ վերոնշյալ տնտեսավարողը «Շիրակ» ապրանքային նշանով «Լոռի Excluzive» անվանումով 50% յուղայնությամբ «Իգիթ» ընկերության ապրանքը դրել է շրջանառության մեջ եւ իրացրել «Կայզեր» սուպերմարկետին՝ որպես «Ոսկե Սեր» ընկերության արտադրանք, որի հետեւանքով վերջինիս վարքագիծն առաջացրել է հասարակության մոլորեցման եւ շփոթության առաջացման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն։

Բացահայտված իրավախախտումների համար անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի նկատմամբ նշանակվել է ընդհանուր 2 805 000 ՀՀ դրամի չափով տուգանք։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եթե Բաքուն եւ Ստեփանակերտը լեզու գտնեն, ռուսները ԼՂ-ից դուրս կգան
հաջորդը
«Լաչինի միջանցքը Ռուսաստանի համար հեղինակության խնդիր է». Նիկոլ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն