• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ պաշտպանական բյուջեի ուշագրավ դրույթները

aliq 13:51 | 29.07.2023
aliq 13:51 | 29.07.2023
United States House of Representatives

ԱՄՆ Սենատը, որտեղ մեծամասնությամբ դեմոկրատներ են, ձայների 86 կողմ եւ 11 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել երկրի պաշտպանանական հատկացումների մասին ակտին: Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ ԱՄՆ ռազմական կարիքների վերաբերյալ փաստաթղթերի ընդունումը եւ նոր բյուջեում ռազմական առաջնահերթությունները հանրապետականների ու դեմոկրատների միւեւ առճակատման պատճառ են դարձել։ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը, սակայն, բարձր է գնահատել բանավեճը՝ նշելով, որ 98 ուղղումները գրեթե հավասարաչափ հեղինակել են դեմոկրատներն ու հանրապետականները։ 886 միլիարդ դոլար կազմող պաշտպանական բյուջեի մասին օրինագիծը ԱՄՆ ընկերություններին զրկում է արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտներում գործող չինական ընկերություններում ներդրումներ կատարելու հնավարությունից։ Փաստաթուղթը նախատեսում է զինվորականների աշխատավարձերի 5,2%-ով բարձրացում  եւ ռուսական հարձակումը հետ մղելու նպատակով 300 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինային։

Սենատը, սակայն, մերժել է մի քանի առաջարկներ, որոնք նախապես ստացել էին երկու կուսակցությունների աջակցությունը։ Մասնավորապես, հավանություն չի ստացել Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո Միացյալ Նահանգներ տեղափոխված 80 հազար աֆղանցիների՝ ԱՄՆ-ում բնակության թույլտվություն տրամադրելու վերաբերյալ դեմոկրատ Էմի Կլոբուչարի նախաձեռնությունը։ Ձախողվել է նաեւ Ուկրաինային տրամադրվող օգնության հարցերով գլխավոր տեսուչի պաշտոն ստեղծելու հանրապետականների փորձը։ «Ամերիկյան ժողովուրդն արժանի է, որ յուրաքանչյուր դոլարը հաշվվի, եւ այս ուղղումը կուժեղացնի մեր երկարամյա ջանքերը` թափանցիկ վերահսկողություն ապահովել Ուկրաինային ցուցաբերվող ԱՄՆ օգնության բոլոր կողմերի վրա»,- հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական անդամ Ջիմ Ռիշը:

Հուլիսի սկզբին Ներկայացուցիչների տունը 219 կողմ եւ 210 դեմ ձայների նվազագույն տարբերությամբ ընդունեց ԱՄՆ պաշտպանական բյուջեի իր տարբերակը: Փաստաթուղթը պարունակում է մի շարք ուշագրավ դրույթներ, օրինակ՝ արգելում է հղիության արհեստական ընդհատման ֆինանսավորումը այն զինվորականների համար, որոնք ցանկանում են դա անել տեղակայման նահանգից դուրս: Օրինագիծը նախատեսում է տրանսգենդեր զինվորականների առողջապահական ծախսերի կրճատում: Այժմ Սենատն ու Ներկայացուցիչների տունը պետք է մշակեն օրնագծի նոր տարբերակ, որն ընդունելի կլինի երկու պալատների համար, ուստի կներկայացվի նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը: Մինչեւ սեպտեմբերի կեսը Կոնգրեսի երկու պալատներն արձակուրդի մեջ են:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երկու օրում օձերի վերաբերյալ 11 ահազանգ է ստացվել
հաջորդը
Ահա ՀՀ իշխանությունների վարքագծի ահագնացող հետեւանքները․ Արցախի պետնախարար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն