• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ճանաչո՞ւմ են կենդանիներն իրենց արտացոլանքը հայելուն նայելիս

aliq 12:34 | 30.07.2023
aliq 12:34 | 30.07.2023

Համացանցում կան բազմաթիվ տեսանյութեր, որտեղ կատուներն ու շները զվարճալիորեն կռվում են հայելու մեջ սեփական արտացոլանքի հետ։ Այնուամենայնիվ, կենդանիների շատ տերեր նշում են, որ իրենց չորքոտանի բարեկամը ոչ մի կերպ չի արձագանքում հայելուն․ գուցե գիտակցո՞ւմ է, որ դա իր արտացոլանքն է: Ուշագրավ է, որ մարդը սեփական արտացոլումն ըմբռնում է մեծանալուն զուգընթաց: Հոգեբանական այս «հայելու փուլն» ընդգրկում է 6-18 ամսական երեխայի զարգացման շրջանը։ Հենց այս տարիքում է երեխան սկսում հասկանալ, որ հայելու մեջ իրեն նայողը սեփական արտացոլանքն է: Սա համարվում է զարգացման մակարդակի բարձրացում։ Բայց կենդանիները կարո՞ղ են դա անել:

Գիտնականներն ինքնաճանաչման այս ունակությունը համարում են բանականության դրսեւորում: Նրանք նույնիսկ օգտագործում են այս ցուցանիշը որպես կենդանիների ճանաչողական կարողությունները համեմատելու գործիք: 1970-ին ամերիկացի հոգեբան Գորդոն Գելափը առաջարկեց հայելային ինքնաճանաչման հայեցակարգը՝ մշակելով «Գելափի թեստը» կամ «Հայելու թեստը»: Գիտնականը հայտարարեց, որ ինքնաճանաչումը ինքնագիտակցման հայտանիշ է: «Ինքնագիտակցությունը» մարդուն օգնում է հասկանալու ուրիշներին եւ իր դիրքը հաստատելու նրանց մեջ, ինչն իր հերթին օգնում է համապատասխան կերպով ձեւավորելու սեփական փորձն ու դրանից դասեր քաղել:

Գելափի ավանդական թեստի ժամանակ, երբ կենդանին քնած է, նրա մարմնի վրա առանց հոտի ներկով նշան է արվում, որը նա կարող է տեսնել միայն հայելու օգնությամբ։ Կենդանու արթնանալուն պես գիտնականները հետեւում են նրա գործողություններին, երբ նա հայելու մեջ տեսնում է սեփական արտացոլանքը։ Կենդանին կարող է հասկանալ, որ հետքն իր մարմնի վրա է: Այս դեպքում նա սկսում է պտտվել հայելու առաջ՝ ուսումնասիրելով իր մարմնին գիտնականների թողած նշանը։

Բնականաբար, առաջինը թեստը հանձնել են հոմինիդների ընտանիքի ներկայացուցիչները՝ շիմպանզեները, օրանգուտանները, գորիլաները եւ այլն։ Մարդանման կապիկները էվոլյուցիոն առումով սերտորեն կապված են մարդկանց հետ, ուստի զարմանալի չէ, որ բոլոր հոմինիդներն անցել են հայելու թեստը:

Բացի կապիկներից՝ հայելու թեստը գերազանց են հանձնել կաչաղակները, ագռավները, կետադելֆինները, կետերը, փղերը, մրջյուններն ու խոզերը: Այնուամենայնիվ, գիտնականները չեն հավատում, որ հայելու թեստը 100%-ով անցնելը վկայում է ինքնագիտակցության առկայության մասին։ Հնարավոր է, որ որոշ կենդանիներ ձախողել են փորձարկումը, քանի որ նման փորձը հարմարեցված չէր տվյալ կենդանատեսակին՝ հաշվի առնելով նրա էվոլյուցիոն հարմարվողականությունը կամ տեսողության տարրապատկերը։ Բացի դրանից՝ կան միլիոնավոր օրգանիզմներ, որոնք դեռ հայելի չեն տեսել, ինչը բարդացնում է ընդհանրացումը կենդանիների ամբողջ խմբերի վերաբերյալ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԿԽՄԿ հովանու ներքո եղող անձին առեւանգելը ռազմական հանցագործություն է․ ՀՀ ԱԳՆ
հաջորդը
Հայ բռնցքամարտիկները ոսկե եւ արծաթե մեդալներ են նվաճել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն