• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արցախում կտրուկ աճել են մահվան դեպքերի ցուցանիշները

aliq 11:12 | 08.08.2023
aliq 11:12 | 08.08.2023
Շտապ օգնության ծառայություն

Ըստ Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը) Ադրբեջանի կողմից 8 ամիս շարունակ արգելափակված լինելու պայմաններում, դեղորայքի ու սննդի խիստ սղությամբ եւ շարունակական սթրեսով պայմանավորված, պաշարված Արցախում նախորդ տարվա համեմատ աճել են մի շարք հիվանդություններից բարդացումների ցուցանիշները։

Սուր սրտային անբավարարությունից մահերն աճել են 2,5 անգամ

Յոթ ամսվա (հունվար-հուլիս) ընթացքում ընդհանուր մահվան դեպքերի շարքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից արձանագրվել է մահերի թվի աճ ավելի քան 2 անգամ, ներառյալ սուր եւ քրոնիկ սրտային անբավարարությունից մահերի թվի աճ՝ 66%-ով, սրտամկանի սուր ինֆարկտից՝ 20,8%-ով, ուղեղի կաթվածից՝ 8,8%-ով։ Հուլիսի ընթացքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերն էլ ավելի են աճել՝ հասնելով 2.6 անգամի՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ, ներառյալ սուր սրտային անբավարարությունից մահերի թվի աճ՝ 2․5 անգամ, սրտամկանի սուր ինֆարկտից՝ 4 անգամ, ուղեղի կաթվածից՝ 3 անգամ:

Ուղեղի կաթվածի դեպքերն աճել են 26%-ով

Յոթ ամսում չարորակ նորագոյացություններից մահերի քանակը աճել է 15,9%-ով։ Մահվան դեպքերի ավելացման պատճառներից են անհրաժեշտ դեղորայքի սղությունը կամ բացակայությունը, կյանքի որակի փոփոխությունը, պատշաճ բուժօգնության հնարավորությունների խիստ սահմանափակությունը, որոնք կրճատում են ապրելիության աստիճանը։ Նույն ժամանակահատվածում բնակչության շրջանում արձանագրվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման (ուղեղի կաթված) եւ սրտամկանի սուր ինֆարկտի նոր դեպքերի աճ՝ համապատասխանաբար 26%-ով եւ 9,7%-ով։

Հղի կանանց շրջանում սակավարյունության մակարդակը հասել է մոտ 90%-ի

Հունվար-հուլիս ժամանակահատվածում արձանագրվել է չարորակ նորագոյացությունների նոր հայտնաբերված դեպքերի աճ 24,3%-ով: Հունվար-հուլիսի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բժիշկների հսկողության տակ գտնվող հղի կանանց շրջանում սակավարյունության մակարդակը հասել է մոտ 90%-ի։ Դա պայմանավորված է ոչ լիարժեք սննդով եւ համապատասխան դեղամիջոցների սղությամբ կամ բացակայությամբ։ Թեեւ առաջին կիսամյակի ընթացքում ընդհանուր վիժումների քանակի աճ չի արձանագրվել, սակայն հուլիսին արձանագրվել է բժշկի ցուցումով վիժումների կտրուկ աճ՝ 4 անգամ։ Ցավալի իրավիճակին նպաստում են սթրեսը, ոչ լիարժեք սնունդը եւ դեղորայքի սղությունը կամ բացակայությունը։

Ուշագնացության դեպքերն աճել են 91%-ով

Հանրապետության Շտապ օգնության ծառայությունում հուլիսին հաճախակի են դարձել ուշագնացության (կոլապս) դեպքերը։ Նախորդ տարվա հուլիսի համեմատ ուշագնացության դեպքերն աճել են 91%-ով։ Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ կա ուշագնացություն, սակայն մինչեւ շտապ օգնության անձնակազմի ժամանելը քաղաքացուն ուշքի են բերում, եւ փաստացի չի գրանցվում դեպքը: Հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է նաեւ զարկերակային գերճնշման դեպքերի պատճառով շտապ օգնության կանչերի կտրուկ՝ 5․6 անգամ աճ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վերջին 6 ամսում Հայաստանում երեխաներին հաճախ տրվող անունները
հաջորդը
ԱՄՆ-ը ՌԴ-ի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի թեմայով չի խոսում. Պետդեպ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 3

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 4

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն