Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետը հայտնել է, որ մի շարք հանգամանքների պատճառով չի կարողանա մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին։
Զրուցակիցները պայմանավորվել են պահպանել մշտական շփումներն ու ամրապնդել երկկողմ հարաբերությունները։
