• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ինջիրլիքի հնարավոր փակման թեման թուրքական մամուլում

aliq 14:54 | 05.05.2021
aliq 14:54 | 05.05.2021
Turkey İncirlik Air Base

Թուրք-ամերիկյան հարաբերություններում խորացող լարվածության պայմաններում թուրքական ԶԼՄ-ներում քննարկվում է  Ադանայի նահանգում տեղակայված՝ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի տրամադրության տակ գտնվող Ինջիրլիք ավիաբազայի հնարավոր փակման թեման:

Ինջիրլիքի փակման կամ դրանից օգտվելու վրա սահմանափակումներ դնելու մասին խոսակցությունները Թուրքիայում, որպես կանոն, օրակարգ են բերվում, երբ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների հետ հարաբերությունները վատանում են:

«Բայդենը ի՞նչ է անելու Ինջիրլիքի միջուկային մարտագլխիկները» իր հոդվածում թեմային անդրադարձել է նաեւ թուրքական Hurriyet թերթի սյունակագիր Սեդաթ Էրգինը:

Վերջինս նշել է, որ Ինջիրլիքն իր ենթակառուցվածքով մեծ կարեւորություն ունի Եվրոպայում ԱՄՆ միջուկային զենքի տեղակայման հարցում: Թուրքիան էլ, թույլատրելով միջուկային մարտագլխիկների տեղակայումն իր տարածքում, կարեւոր դեր է ստանձնել ՆԱՏՕ-ի «միջուկային հովանոցի» ապահովման գործում:

Ռազմաբազան կարեւորվում է ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Մերձավոր Արեւելքին մոտ լինելու առումով:

Հեղինակի կանխատեսմամբ հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին սպասվելիք Էրդողան-Բայդեն հանդիպմանը նույնպես կշեշտվի միջուկային կանխարգելիչ քաղաքականության կարեւորությունը: Սա չի նշանակում, որ ավիաբազայում միջուկային մարտագլխիկների հետագա տեղակայման վերաբերյալ հարցեր չեն առաջանա:

Չի բացառվում, որ ամերիկյան մամուլում, մտավորականության ու հասարակության մեջ Ինջիրլիքում ԱՄՆ-ի միջուկային ներկայությունը վերանայելու թեմայով սկսված քննարկումներն ավելի կխորանան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ծրագիր
հաջորդը
Պատվաստանյութերի խնդիրը Մեծ յոթնյակում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 2

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 3

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 4

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն