• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Թարգիր ԼաոՀաղորդումներ

Էդմոն Մարուքյան. Ինքնուրույնությո՞ւն, թե՞ անտերություն, ինքնիշխան վեկտոր

aliq 18:01 | 11.11.2023
aliq 18:01 | 11.11.2023

Ի վերջո ո՞վ է ուզում միջանցք Հայաստանից եւ ինչի՞ համար: Ի՞նչ է նշանակում լինել ինքնիշխան, եւ արդյո՞ք Հայաստանն ինքնուրույն քաղաքականություն է վարում: Ինչպե՞ս գործակցել Արեւմուտքի հետ եւ Ռուսաստանը չդարձնել թշնամի: Այս եւ նման հարցերի վերաբերյալ զրուցում են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, Գոռ Մադոյանն ու Կարպիս Փաշոյանը:

Ինքնուրույնությո՞ւն, թե՞ անտերություն

Կարպիս Փաշոյան — Պարոն Մարուքյան, մի էսպիսի հարց. իմ կրծքավանդակին գրվածը որքանո՞վ ա համապատասխանում Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ ինքնիշխան վեկտոր։

Էդմոն Մարուքյան — Ձեր նախորդ գրվածքներն էին հետեւյալը, ես հետեւում էի հաղորդումներին՝ «Տանք պրծնենք»․․․

ԿՓ — «Տանք պրծնենք» ինքն էր, ես՝ «Ոչ մի թիզ հող»։

ԷՄ — «Ոչ մի թիզ հող», գիտեք, Հայաստանում խոսույթներ են եղել ու միշտ կան եւ լինելու են, հակադիր իրար։

ԿՓ — Վեկտորը ինքնիշխա՞ն ա, պարոն Մարուքյան։ Վերջերս Արարատ Միրզոյանը ասեց, չէ, հարց տվեց՝ ե՞րբ էր Հայաստանը էսքան ինքնուրույն եւ անկախ եղել։

ԷՄ — Այո, որովհետեւ Հայաստան այսքան ինքնուրույն, ես գիտեմ, քննադատությունը ինչ եք ասելու, որովհետեւ հետեւում եմ բոլորիդ քննադատություններին, բայց, այո՛, Հայաստանը․․․

ԿՓ — Պարոն Մարուքյան, կներեք, եթե կոռեկտ չեմ, սա ինքնուրույնությո՞ւն ա, թե՞ անտերություն։

Կոպեռնիկյան հեղափոխությո՞ւն

ԿՓ — Գիտե՞ք ինձ ինչն ա նյարդայնացնում, որ այդ համագործակցությունը…

ԷՄ — Ես եկել եմ ստեղ, որ նյարդայնացնեմ․․․

ԿՓ — Այդ համագործակցության դրվագները դուք ինչ-որ կոպեռնիկյան հեղափոխություն եք փորձում ներկայացնել։ Բայց ախր, իրոք, էդպես չի, էլի։ Հայաստանը 91 թվականից ի վեր միշտ կոմպլեմենտար քաղաքականություն ա փորձել․․․ ես ասեմ, վերջացնեմ, նոր արձագանքեք, Ամերիկայի, Արեւմուտքի հետ, շատ նորմալ համագործակցություն ա եղել։ Հայաստանը մասնակցել ա ՆԱՏՕ-ի ֆորմատով խաղաղապահ առաքելություններին։ ՆԱՏՕ-ն Հայաստանում զորավարժություն ա իրականացրել։ Եվ էդ օրինակը, որ բերեցիք զենքերի, դուք խելացի մարդ եք, մենք էլ էն ֆեյսբուքյան սրտիկող միամիտներից չենք, որ հենա փրկվեցինք, հենա Ֆրանսիան մեզ զենք ա ուղարկում։

ԷՄ — Ես չասեցի՝ փրկվեցիք։

Ֆրանսիան մեր փոխարեն չի կռվելու

ԿՓ — Մենք հասկանում ենք, որ սիմվոլիկ զենք վաճառելը ու շարունակական սիստեմատիկ սպառազինություն տրամադրելը տարբեր բաներ են։ Ու խոստովանենք, որ էն, ինչ որ Ֆրանսիան ուղարկել ա, դա հըլը որ սիմվոլիկ բնույթ ա կրում, ու էդ օրինակը մեր բոլոր թողարկումների ժամանակ Գոռը բերում ա, թե ոնց ա Ֆրանսիան կապլի-կապլի Ուկրաինային զենք վաճառում։

Գոռ Մադոյան — Ուկրաիներեն ո՞նց կլինի կապլի-կապլի։ Լավ, էդ հեչ։

ԷՄ — Բողոքում են, որ մեզ քիչ են զենք տալիս։

ԳՄ — Բայց, ի դեպ, էսօր մեր խաթր, 200 միլիոնի նոր ռազմական տրանշ ա Ֆրանսիան տվել Ուկրաինային։ Երեւի Նիգերից են պերեբրոսկա արել։

ԷՄ — Նայեք, դուք ինչ ասում եք, ես չեմ կարող բանավիճել եւ ասել, որ Ֆրանսիան հիմա գալու ա, մեր տեղը կռվի, կամ Ֆրանսիան գալու ա մեր ամբողջ բանակը զինի։

Նոր բարեկամներ փնտրելիս չպետք է նոր թշնամիներ ծնենք

ԷՄ — Ինչ վերաբերում ա ինքնիշխան ես ու հակառուս ․․․ Ժամանակին ինձ բոլորը մեղադրում էին, որ դու արեւմտամետ ես, հիմա ինչ-որ մարդիկ ասում են՝ չէ, ոնց որ թե դու արեւմտամետ չես, ռուսամետ ես։ Դա տարրական տգիտության արդյունք ա, քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդու հայացքները, մոտեցումները պետական մտածողությունը չտեսնելու համատեքստում։ Ես չեմ կարծում, որ ինքնիշխան լինելու համար պետք է լինես արեւմտամետ, հակառուս միաժամանակ կամ լինես ռուսամետ եւ հակաարեւմտամետ միաժամանակ։ Մենք երկուսն էլ ունենք երկրում։ Դուք ի՞նձ եք հարցնում, ես ասում եմ՝ Հայաստանի պարագայում մենք նոր բարեկամներ փնտրելիս, որը հիմա անում ենք, չպետք է նոր թշնամիներ ծնենք, օրինակ՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, ինչի մասին հիմա շատ ա խոսվում։

Ինքնիշխան՝ առանց միջանցքի

ԳՄ — Էս վերջերս դուք էլ նկատած կլինեք, ես էլ աշխատանքի բերումով տենց ուշադիր հետեւում եմ, երբ որ ռուսական կողմը, ի դեմս Օվերչուկի, առնվազն ոնց որ, չասեմ շանտաժ, բայց տենց հասկացնում ա, գիտեք՝ ոնց ա, եթե, օրինակ, մեր ուզած նոյեմբերի 9-ի կետով միջանցքը չտաք, մենք Իրանի հետ էդ հարցը կարանք լուծենք։ Նախ ձեր տեսակետն ա հետաքրքիր, երկու հարցով։ Մեկը՝ ինչքանով ա ռեալ, որ ռուսական կողմը, չգիտեմ ռուսները-թուրքերը-ադրբեջանցիները, յան կտան էդ միջանցքի թեմայից։ Երկրորդը՝ ինչքանով ա ռեալ, որ եթե հակարծ իրապես 100 տոկոսով էդ իրանական թեման լինի իրար կապելու, էդ բացվի, ու մենք մնանք փակ թուրքական սահմանով, ինքնիշխան առանց միջանցքի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը ելքի փնտրտուքում
հաջորդը
Թագաժառանգը «Համասին» կոչ է արել ազատ արձակել պատանդներին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն