• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ի՞նչ հիմնավորմամբ է գերակա հանրային շահ համարվում թենիսի կորտերի վերացումը

aliq 15:11 | 19.01.2024
aliq 15:11 | 19.01.2024
«Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերը Երեւանում

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն իր առաքելության շրջանակում դիտարկում է հանրային կառավարման գործընթացները, մասնավորապես՝ հանրային ֆինանսների եւ գույքի կառավարման եւ մասնավոր սեփականությունը շարժական եւ անշարժ գույքի գերակա հանրային շահ ճանաչելու եւ օտարման վերաբերյալ հարցերը։

Կազմակերպությունը, անդրադառնալով վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած Երեւանի Օղակաձեւ զբոսայգու չորրորդ հատվածի կառուցապատման եւ «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերի եւ այլ երրորդ անձանց պատկանող գույքի օտարման՝ որպես գերակա հանրային շահ թեմաներին, հարցում է ուղարկել քաղաքապետարան՝ ակնկալելով ստանալ մի քանի հարցի պատասխանները:

  • Ո՞ր քաղաքաշինական կամ համայնքային զարգացման ծրագրով է սահմանված ընդհանուր Օղակաձեւ զբոսայգու զարգացման/պահպանման ամբողջական կոնցեպտը:
  • Ի՞նչ չափանիշների հիման վրա է առաջնահերթ կառուցապատման կարիքը ձեւակերպվել զբոսայգու հենց չորրորդ հատվածի համար, եթե առկա են ավելի վատ վիճակում գտնվող հատվածներ:
  • Ո՞ր ծրագրից է բխում Օղակաձեւ զբոսայգու չորրորդ հատվածում թենիսի կորտերի վերացման անհրաժեշտությունը:
  • Ի՞նչ գործընթացով (ոչ հրապարակային մրցույթ, երաշխավորություն կամ այլ) եւ ի՞նչ հիմնավորմամբ (նախկին համագործակցություն, բացառիկ փորձառություն, խոշոր ներդրման առաջարկ, նվիրաբերության դիմաց փոխհատուցում կամ այլ) է քաղաքապետարանն ընտրել Green Rock Management Group-ին:
  • Ի՞նչ հիմնավորմամբ է քաղաքապետարանն անմիջապես համաձայնել ընկերության առաջարկին եւ արդյո՞ք դա է «Երեւանի քաղաքապետարան – բիզնես» համագործակցության սովորաբար կիրառվող մոդելը:
  • Ո՞րն է հիմնավորումը, որ Երեւանի քաղաքապետարանը նախընտրել է կառուցապատման ծրագիրն ու ընկերությանն ընտրել ոչ թե մրցույթ կազմակերպելու միջոցով, այլ նախապատվություն է տվել մեկ ընկերության:
  • Ինչպե՞ս եւ որքանո՞վ է Երեւանի քաղաքապետարանը ջանք ներդրել գնահատելու կառուցապատող ընկերության պատմությունը, փորձառությունը, այլ բիզնեսների հետ կամ քաղաքական փոխկապակցվածությունները:
  • Ի՞նչ հիմնավորմամբ է գերակա հանրային շահ համարվում թենիսի կորտերի վերացումը՝ այն դեպքում, երբ դրանք հենց ծառայում են սպորտի եւ առողջության խթանման նպատակին, եւ տասնյակ տարիներ շարունակ հանդիսանում են Երեւանի պատմության ու համալսարանական մշակութային միջավայրի մի մասը:
  • Ի՞նչպես է հիմնավորվում առաջարկվող քաղաքաշինական ծրագրի կարեւորության գերակայումը նկարագրվածի նկատմամբ:
  • Արդյո՞ք «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն Օղակաձեւ զբոսայգու չորրորդ հատվածի կենսագործունեության միջավայրի փոփոխության հետ կապված իրականացվել է հանրային ծանուցում, ե՞րբ եւ որտե՞ղ, կամ կազմակերպվել են հանրային քննարկումներ կամ անկախ փորձաքննություններ:
  • Ե՞րբ, ի՞նչ ձեւաչափով եւ ովքե՞ր են մասնակցել այդ քննարկումերին, ինչպիսի՞ դիտարկումներ եւ առաջարկություններ են ներկայացվել:
  • Որքա՞ն է Օղակաձեւ այգու չորրորդ հատվածի բարեկարգման ենթակա տարածքի մակերեսը: Արդյո՞ք կառուցապատման խնդրո առարկա նախագիծը ներկայացվել է նախնական փորձաքննության:

ԹԻՀԿ-ը քաղաքապետարանից խնդրել է նաեւ տրամադրել տեղեկություն 2018 թվականի հոկտեմբերից ցայսօր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից Երեւանի քաղաքապետարանին կատարված նվիրաբերությունների վերաբերյալ։

Մեկ այլ դիմում է ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ) ՝ քննարկելու 2024 թվականի հունվարի 15-ին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անդրադարձը Երեւանի Օղակաձեւ զբոսայգու վերակառուցմանն անհամաձայնություն արտահայտող մամուլին ու առանձին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նրանց նա կոչել էր «պսեւդոմասնագետներ», իսկ լրագրողներին՝ «դեղին մամուլի» ներկայացուցիչներ, որոնք «նշված գործարքը անվանել են կոռուպցիա ․․․ եւ բոլոր այն մարդիկ, որոնք ճանճերի նման հավաքվել են այս թեմայի շուրջը՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար, նրանց չի հաջողելու»։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն «ակնկալում է ԿԿՀ-ի դիրքորոշումը եւ գնահատականը նկարագրված դեպքի առնչությամբ, ինչը չափազանց կարեւոր է՝ կանխարգելելու քաղաքացիներին նվաստացնելու կամ այլ կերպ արժանապատվությունը վիրավորելու արատավոր եւ վտանգավոր նախադեպի ձեւավորումը, ինչպես նաեւ հետագա նորմալացումը եւ տարածումը»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ինչու Լեհաստանը չի ուզում դատվել Ռուսաստանի հետ ավիավթարի գործով
հաջորդը
Աշակերտները ե՞րբ նոր դասագրքեր կունենան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 2

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 3

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն