2013-ի հունվարի 27-ին նախագահի ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի դեմ ռեալ քաղաքական դեմքի բացակայությունը քաղաքագետ Մանվել Սարգսյանն անվանում է «քաղաքական կոլապս»։ «Բոլոր երկրներում, որտեղ դեմոկրատական գործընթացներ են կատարվել, հիմնականում երկրները եկել են նման վիճակի ու ապա հասկացել են, որ գործող քաղաքական համակարգը որեւէ բան չի կարող անել, եւ քաղաքացիներն իրենք են դրել խնդիրներ, ստեղծել շարժումներ եւ երկիրը փորձել դուրս հանել նման վիճակից: Նույնն էլ երեւի Հայաստանում է սպասվում»,- մարգարեանում է քաղաքագետը։
ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը շշմած է, թե ինչ արագությամբ է Հայաստանը գնում դեպի Մաքսային միություն. «Շատերը չէին էլ սպասում, որ Հայաստանը կարող է յոթմղոնանոց քայլերով առաջ շարժվել դեպի Մաքսային միություն»։
Հայ-ադրբեջանական դիվերսիոն հակամարտությունը պաշտպանության նախարարին չի ստիպի դիմել ՀԱՊԿ-ին, որպեսզի քաշեն Ադրբեջանի սանձերը. «Հայկական բանակը ապացուցել է, որ անընդհատ կատարելագործվող, հզորացող եւ զարգացող զինուժ է։ Չեմ կարծում, որ այս լարվածության փոքր ձեւերը կարող են մեզ ստիպել, որ մենք դիմենք ՀԱՊԿ-ին»։
ՀՀԿ-ն ուզում է, որ խորհրդարանում պետաիրավական հանձնաժողովը հնչեցնի ապագա ՄԻՊ-ի անունը, ոչ թե ԲՀԿ-ին անցած մարդու իրավունքների հանձնաժողովը։ «Չէ, ընդամենը նուրբ ժամանակաշրջան է եւ պահ է, եւ պետք է մենք որեւէ սխալ թույլ չտանք, որպեսզի հետագայում խոցելի չլինենք»,- ասում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։
Սերժ Սարգսյանը թափանցիկ ակնարկով զգուշացնում է ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանին․ «Մայր գետից հեռացող առվակները չորանալու են»։ Աբրահամյանն անմիջապես հասկացնում է, որ դեռ կարող է պետք գալ մայր գետին․ «Ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները մինչեւ ոչնչանալը հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգեւել»։
Նախագահ Սերժ Սարգսյանը բանակի օրվա առթիվ շնորհավորում է հայ զինվորներին՝ ձեւակերպելով հայ զինվորի նոր «կոնցեպտ». «Ամենալավ զինվորը նա է, ով վերադառնում է»։
Հայկական բանակին ուղերձով է դիմում նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը նոր իշխանություններին զգուշացնում է, որ բանակի հեղինակության հետ չի կարելի խաղալ, վաղը չեն կռվի. «Պարտված բանակի ժողովրդի հետ ոչ մեկը չի բանակցում»։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին «ոչնչացնելու» հերթը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանինն է։ Վերջինս հիշում է, որ մեկ տարի առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իրեն ասել է, թե ՍԴ-ի Հրայրը պատրաստ է աշխատելու, ծառայություններ առաջարկելու։ «Դրանից երկու, երեք օր անց Թումանյան փողոցում հետեւից գրկախառնության արժանացա եւ, ի զարմանս ինձ, Հրայր Թովմասյանն էր, ով ինձ լայն ժպիտով ասաց` բա նորմա՞լ է հիմա ամեն ինչ: Ես զարմացել էի»,- պատմում է Ալեն Սիմոնյանը։
Իրավաբանները միակարծիք չեն նախորդ օրը Վազգեն Մանուկյանի հայտարարած ապստամբության իրավունքի շուրջ, որը Մանուկյանը խոստանում է, եթե ԱԺ ընտրություններով իշխանափոխություն չլինի։ «Եթե ժողովրդի իշխանությունը բռնազավթված է, ապա ապստամբությունն այն վերադարձնելու միակ ճանապարհն է»,- ասում է սահմանադրագետ Վարդան Այվազյանը։ Արա Ղազարյանը հակառակ կարծիքի է. «Չեք գտնի ոչ մի իրավական փաստաթղթում՝ միջազգային փաստաթղթերում կամ պետությունների ներպետական իրավունքում, եթե իրենք Եվրոպայի խորհրդի անդամ են, «ապստամբության իրավունք» հասկացությունը»։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ազնվորեն ասում է, որ հավատում է ավելի շատ վիճակագրությանը, քան այն բանին, որ թանկացումների շնորհիվ կյանքը դժվարանում է։ Իսկ վիճակագրությամբ Հայաստանում արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ։ «Դա նշանակում է՝ անկախ թանկացումներից՝ մարդիկ, միեւնույնն է, ավելի լավ են սկսել ապրել»,- ասում է նախարարը։
Հայաստանը կտրուկ է արձագանքում ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններ Եվրամիության դիտորդական առաքելություն ուղարկելու Բրյուսելի որոշումը «կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան եւ սրել առկա հակասությունները»։ «ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ավելի շատ խանդի տեսարան է»,- հայտարարում է ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: