• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 17-ը՝ անցած 11 տարում

Մհեր Արշակյան 19:30 | 17.02.2024
Մհեր Արշակյան 19:30 | 17.02.2024

2013 թվականի փետրվարի 17-ին հայտնի է դառնում, որ ԿԸՀ կայքի ընտրողների ռեգիստրի տվյալներով ՀՀ նախագահի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում, ապրում է 55 ընտրող: Ոստիկանությունը չի էլ կասկածում, որ ամեն ինչ ճիշտ է. «Ընտրողները հանդիսանում են Բաղրամյան 26 հասցեի եռահարկ բազմաբնակարան բնակելի շենքի բնակիչներ, որոնք իրավաչափորեն ընդգրկված են ընտրացուցակում»:

2014 Լյովա ԽաչատրյանԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին ՀՀԿ-ն այլեւս հետաքրքիր չէ: Ուստի նա պահանջում է ՀՀԿ-ական կառավարության հրաժարականը: Իսկ ՀՀԿ-ական նախագահի հրաժարակա՞նը: «Նախագահինը՝ ոչ»,-ասում է սկզբունքային ընդդիմադիրը:

2015ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ափսոսում է, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին երկար տարիներ թույլ են տվել լավ զգալ, «հիմա էլ ուզում է տիրի երկիրը»: Վերջ, այլեւս չեն հանդուրժելու Ծառուկյանին: «Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հաշտություն հնարավոր չէ, հնարավոր է զինադադար, ինչպես սիրո մեջ»,- ասում է Վահրամ Բաղդասարյանը:

2016Դատարանը 600 հազար դրամի տուգանք է նշանակում Գյումրիում սահմանադրական հանրաքվեին ուրիշի փոխարեն քվեարկած Ամասիայի բնակիչ Էմիլ Եֆրեմովին: Ընտրակեղծարարր դատարանում ընդունում է մեղքը: «Ուղղակի չգիտեի, որ չի կարելի, Ամասիայից ոտքով եմ եկել»,- ասում է մեղադրյալը:

2017առանձնատունԱԺ ընտրություններին ընդառաջ աղքատության դեմ անհաշտ պայքար սկսած Սեյրան Օհանյանը աչքն էլ չի թարթի ասելու համար, թե ի՞նչ միջոցներով է շքեղ առանձնատուն ձեռք բերել Վահագնի թաղամասում: «Վահագնի թաղամասում իրոք Վահագն Հովնանյանի կողմից տարիներ առաջ 2008-ին նվիրվել է մեկ հողակտոր, որն այլեւս իմը չէ: Այսօր ես Վահագնի թաղամասում բնակվում եմ վարձով»,- ասում է պաշտպանության նախկին նախարարը:

2018շքերթ«Լուսավոր Հայաստանի» համագումարին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իշխողներն ուզում են Հայաստանի Հանրապետությունը դնել բրեժնեւյան ճահճացման մեջ: «Չհուսահատվեք, ժողովուրդ ջան, որովհետեւ ելք կա»,- ազդարարում է ընդդիմադիր Փաշինյանը:

2019ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենի Անվտանգության միջազգային համաժողովում բարձր տրամադրություն ունի՝ նա ցանկացած պահի կարող է հանդիպել ադրբեջանցի իր գործընկերոջը: «Մենք կարող ենք դեռ հանդիպել միջանցքներում: Մենք որեւէ խնդիր չունենք արտգործնախարար Մամեդյարովի հետ ոտքի վրա հանդիպելու, բարեւելու»,- ասում է ԱԳ նախարարը:

2020ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում կիսվում է Փաշինյան-Ալիեւ մյունխենյան քննարկման տպավորություններով: «Եթե Ադրբեջանն ինչ-որ փուլում մտածում էր ինչ-որ տեղ ինչ-որ բան փորձի անել, իմ գնահատմամբ այդ պահն առնվազն հետաձգվեց: Գուցե սուբյեկտիվ բան եմ ասում, բայց այս խոսակցությունից հետո իրենց համարձակությունը, պատրաստակամությունը որեւիցե ռազմական քայլի դիմելու շատ քիչ է լինելու»,- ասում է Ալեն Սիմոնյանը:

2021Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հինգ խմբակցություններից երեքի՝ «Ազատ հայրենիք ՔՄԴ»-ի, «Արդարության» եւ «Միասնական հայրենիքի» պատգամավորներն առաջարկում են Ղարաբաղում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական, բայց ոչ պետական կարգավիճակ: «Մենք պարզապես տալիս ենք նաեւ հնարավորություն որոշ շրջանակներում որպես պաշտոնական լեզու օգտագործել ռուսերենը։ Մենք չենք փոխարինում հայերենը ռուսերենով»,-ասում է նախագծի հեղինակ, «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:

2022Լրագրողները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվում են, թե ինչ է մտածում Ռուսաստանի հետ ընդհանուր Միութենական պետություն դառնալու մասին: «Եթե դու գնում ես այս տարածաշրջանում գործոն դառնալու ուղղությամբ, քո համբավը վերականգնելու եւ այն պետությունը լինելու, որի հետ հաշվի են նստելու այս տարածաշրջանում, պետք է լուծումներ գտնես։ Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ Միութենական պետության շրջանակներում»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը:

2023Մարիա ԶախարովաՌԴ ԱԳՆ-ն անդրադառնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ ջանքերին: «Եթե ինչ-որ մեկը խափանել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով Մինսկի խմբի գործունեությունը, ապա դա Արեւմուտքն է՝ ԱՄՆ գլխավորությամբ։ Մինսկի խմբի ձեւաչափն ուղարկվել է պատմության աղբավայր այն բանից հետո, երբ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները հորինված պատճառաբանությամբ դադարեցրել են 2022 թվականի փետրվար ամսին ռուսաստանցի գործըներոջ հետ փոխգործակցությունը»,-հայտարարում է Մարիա Զախարովան:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սփյուռքը կվերանա կամ քաղաքականապես կօտարվի
հաջորդը
Մեղրի. ճանապարհ՝ այո, միջանցք՝ ոչ

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն