• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | փետրվարի 28-ը՝ անցած 11 տարում

aliq 19:00 | 28.02.2024
aliq 19:00 | 28.02.2024

2013 թվականի փետրվարի 28-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 2012-ին հինգ տոկոս քվեով խորհրդարան մտած «Ժառանգությանը» խորհուրդ չի տալիս ԱԺ արտահերթ ընտրություններ պահանջել: «Էս մի անգամ 5 տոկոսից ավելի վերցրել են, լուծարելուց հետո ի՞նչ պիտի լինի՝ իրենք իրենց տունը քանդո՞ւմ են»,-զգուշացնում է պարոն Սահակյանը:

2014Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը համաձայն չէ, որ մարտի 1-ը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո՝ այնտեղ բացահայտելու բան էլ չի մնացել. «Որ ոստիկանի զենքից կոնկրետ ո՞վ է զոհվել, որպեսզի հնարավոր լինի պատասխանատվության ենթարկել… Սրա համար պետք չէ իշխանափոխություն անել»:

2015 Բան Կի ՄունՀայաստանյան 22 ՀԿ-ներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ անհանգստության նամակ են ուղարկել այն բանի համար, որ ՄԱԿ-ի եվրոպական մի շարք կառույցներ տեղափոխվում են Ստամբուլ: «Թուրքիայի գործող նախագահի համար վիրավորանքի բարձրագույն չափանիշը հայ բառն է»,-գրում են նամակի հեղինակները:

2016Գյումրու կիսախարխուլ շինություններից մեկում պատսպարված հինգ մանկահասակ երեխաներ ունեցող անօթեւան ընտանիքի հայրը ինքնասպանություն է գործում անասնագոմում: «Ռուսաստանից եկավ ու ինքնասպանություն գործեց»,-ասում է մահացածի կինը:

2017Կարեն ԿարապետյանԱԺ ընտրություններին մասնակցող ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանն այսօր գիտի, որ Հանրապետականի անունից ընտրողներին ներկայանալն իրեն հաստատ չի օգնի, ավելին՝ կխանգարի։ «Որովհետեւ հանրության մեջ լուրջ դժգոհություններ կան, բնականաբար դա իր ազդեցությունը կթողնի իր ռեյտինգային վարկանիշի վրա»,-ասում է ռուսական «Տաշիր գրուպ» ընկերության ղեկավարի եղբայրը:

2018ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ քննադատում է «օպտիմալացում» երեւույթի կառավարության պատկերացումը: «Պաշտոնյաների կանայք տան աղբը ծառայողական մեքենաներով տանում են աղբանոց, ինչքանո՞վ է սա բարոյական»,-դժգոհում է պատգամավորը:

2019Իրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքին պարզաբանում է, թե ինչու է սկսել ավելի հաճախ մտածել Պապ թագավորի մասին: Պատճառն, ըստ նրա, մեր թագավորներին օտարների ձեռամբ դավադրաբար սպանելու փաստն է: «Մենք պետք է վերադառնանք 374 թվական ու թույլ չտանք Պապ թագավորի սպանությունը՝ ամենամեծ դավադրությունը մեր ժողորդի նկատմամբ»,-ասում է վարչապետը:

2020Ջալալ ՀարությունյանԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ողջունում է Ջալալ Հարությունյանին Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակելու փաստը: «Ջալալը արժանի փոխարինող (նախկին նախարարի) կլինի՝ ԶՈՒ-ի ուժեղացման, փոփոխությունների մասով, որն անհրաժեշտ է մեր երկրին՝ որպես ընդհանուր անվտանգային համակարգ»,-ասում է Քոչարյանը:

2021 հանրահավաքԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցություններին, բայց արձանագրում է. «Այս 17 կուսակցություններից շատ-շատերի հետ ես «խաղաղ» պայմաններում որեւէ պարագայում քաղաքական ճանապարհ չէի անցնի եւ չէի համագործակցի»:

2022Մարտի 1-ի զոհերից մեկի հայրը՝ Սարգիս Քլոյանն ուզում է անձամբ հանդիպել ՀՀ վարչապետի հետ ու հասկանալ՝ ինչո՞ւ մարտի 1-ը բացահայտված չէ. «Ամբողջ ժողովրդի առաջ, մեր առաջ ասեց (Փաշինյանը-Մ. Ա.), որ Մարտի 1-ը բացահայտված ա։ Բա որ Մարտի 1-ը բացահայտվված է, ես խի՞ չեմ տեսնում այդ էդ Մարտի 1-ի բացահայտումը»։

2023Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատրաստ է հանգստացնել ռուսներին՝ Հայաստանում ԵՄ 100 անզեն դիտորների տեղակայումը ոչ մեկի դեմ ուղղված չէ, այն այստեղ է միայն խաղաղությանն աջակցելու նպատակով: «Ասել, թե անզեն դիտորդական առաքելությունն ուղղված է որեւէ մեկի դեմ, իրականում նշանակում է աղավաղել փաստերը»,-ասում է Կլաարը:

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հաղորդակցությունների բացումը փակուղի է մտել Հայաստանի պատճառով․ Զախարովա
հաջորդը
Չճանաչված Մերձդնեստրը կդիմի Ռուսաստանի օգնությանը

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

19:00 | 14.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն