• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Երեկն այսօր | մարտի 14-ը՝ անցած 11 տարում

aliq 19:00 | 14.03.2024
aliq 19:00 | 14.03.2024

ՀԱԿ-ը միակ ուժն է, որը Սահմանադրական բարեփոխումները քննարկելու հրավեր Բաղրամյան 26-ից չի ստացել։

2013Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ընդդիմադիր ուժերին էլ է պատասխանատու համարում այն բանի համար, որ հանրությունն ընտրությունների հանդեպ վստահություն չունի։ «ՀՀԿ-ն էլ, ՀԱԿ-ն էլ ընտրական հանձնաժողովներում ունեն մեկական ներկայացուցիչ։ Եթե նրանք կատարեն իրենց գործառույթները, հանրային վստահությունն անխուսափելիորեն կբարձրանա»,- ՍԴ-ում ասում է Դավիթ Հարությունյանը։

2014 Գալուստ Սահակյան, Սերժ Սարգսյան, Գագիկ ԾառուկյանՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գիտի, թե ինչ է ընդդիմադիր դարձած ԲՀԿ-ի ուզածը։ «Հիմնական գաղափարներ, սկզբունքներ չկան, մարդիկ ասում են` մենք ուզում ենք գանք իշխանության, հեռացեք»,- պարզաբանում է Գալուստ Սահակյանը։

2015ՀԱԿ-ը միակ ուժն է, որը Սահմանադրական բարեփոխումները քննարկելու հրավեր Բաղրամյան 26-ից չի ստացել։ ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը չի էլ կասկածում, որ Սերժ Սարգսյանը ՀԱԿ-ին ասելիք չունի. «Ինչ իմաստ կա հրավիրել քննարկման այն մարդկանց, որոնք քննարկման որեւէ եզր չեն տեսնում»։

2016Մյասնիկյանի արձանԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ի դեպքերի հիմնական պատասխանատու է համարում այդ ժամանակվա իշխանությանը։ «Պատասխանատվություն ասելով՝ ես նկատի ունեմ քաղաքական պատասխանատվություն։ Եվ ցանկացած քաղաքական պատասխանատվության պատասխան տալիս է հանրությունը ընտրությունների ժամանակ։ Եթե ժողովուրդը դրական գնահատի իշխանությունների գործունեությունը, կողմ կքվեարկի, եթե չի վստահի Հանրապետականին, կողմ չի քվեարկի»,- թեման փակում է ՀՀԿ-ական փոխնախագահը։

2017Նոր Նորքում եւ Նորք Մարաշում ՀՀԿ-ի օգտին քարոզարշավ անող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանով կանայք հիացած են, բայց հարցեր ունեն՝ վերջն ի՞նչ է լինելու։ «Վերջը լավ է լինելու, ես էլ գնալու եմ մեր տուն»,- ծիծաղելով մարգարեանում է վարչապետը։

2018Նիկոլ ՓաշինյանԸնդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսում է Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը կանխելուն ուղղված գործողությունների մասին եւ իշխանափոխության ճանապարհային քարտեզ է առաջարկում՝ 14+4 օրանոց գործողությունների ծրագիր։ Ընդդիմադիր պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը դեմ է փողոցային պայքարին․ «Պետք չէ համեմել մի բանով, որը վստահ չենք, որ կտանի հաղթանակի»։

2019Ռոբերտ ՔոչարյանԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայանում է մարտի 1-ին բանակը Երեւան բերելու գործով գործով իր կալանքը երկարացնելու դատախազության միջնորդության քննարկումը։ Նրա պաշտպան Ռուբեն Սահակյանը գործը համարում է տապալված․ «Դատախազության ասածը ջուր է»։

2020Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասնում է 15-ի, սա ամենաբարձրն է առաջին անգամ մեզ մոտ այն հայտնաբերելուց հետո։ Գրեթե բոլորը Էջմիածնում մի խնջույքի մասնակցած մարդիկ են։ «Կարող եմ ուրախությամբ ասել, որ Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել ենք գրեթե բոլոր շփվածներին, եւ էդ աշխատանքները շարունակվում են, եւ մեկուսացրել ենք նրանց»,- ասում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

2021Ռուբեն ՌուբինյանԻշխանությունը խոսում է ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։ Ընդդիմությունն ասում է, որ կհամաձայնի, եթե Փաշինյանը չմասնակցի այդ ընտրություններին։ «Այս տրամաբանությունը քննադատությանը չի դիմանում, որովհետեւ, ի վերջո, սա քաղաքական գործունեություն է, սա քաղաքական պայքար է, սա պետություն է, այս ամենը չպիտի առաջնորդվի ինչ-որ մեկի քմահաճույքով»,- ասում է «Իմ քայլը» իշխող խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

2022Իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանը երբեք էլ Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնություններ չի ունեցել։ Սակայն առայժմ ոչ ոք չի ասում՝ Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ «Խոսքը Արցախի հայ բնակչության իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքն է, հետեւաբար ամբողջ համատեքստը կոնֆլիկտի՝ սկսած 1990-ականների սկզբից հենց սա է եղել, եւ այստեղ նորություն, ըստ էության, մենք չենք ասում»,- ասում է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

2023Արցախի խորհրդարանական խմբակցությունները պահանջում են Հայաստանի իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Նրանց պահանջի պատճառն այն է, որ նախորդ օրվա ասուլիսում վարչապետը ոչինչ չասաց ինքնորոշման իրավունքի մասին։ «Արցախը ինչ-որ մեկի սեփականությունը չի, որ տա մեկ ուրիշին, հրաժարվի նրա անկախության իրավունքից»,- դժգոհում է շրջափակված երկրի ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը։

Երեկն այսօր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 31 հազարը
հաջորդը
Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար. Ստանո

Նման հոդվածներ

Երեկն այսօր | մարտի 20-ը՝ անցած 11 տարում

19:00 | 20.03.2024

Երեկն այսօր | մարտի 19-ը՝ անցած 11 տարում

19:00 | 19.03.2024

Երեկն այսօր | մարտի 18-ը՝ անցած 11 տարում

19:00 | 18.03.2024

Երեկն այսօր | մարտի 17-ը՝ անցած 11 տարում

19:00 | 17.03.2024

Երեկն այսօր | մարտի 16-ը՝ անցած 11 տարում

19:00 | 16.03.2024

Երեկն այսօր | մարտի 13-ը՝ անցած 11 տարում

19:00 | 13.03.2024

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 4

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն