• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանի նոր ԱԳ նախարար կորղ է դառնալ Աբբաս Արաղչին

aliq 17:28 | 10.07.2024
aliq 17:28 | 10.07.2024
Իրանի նոր ԱԳ նախարարի թեկնածու Աբբաս Արաղչի

Իրանի նախկին փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, ամենայն հավանականությամբ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի կառավարությունում կզբաղեցնի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով ընտրված նախագահին մոտ կանգնած աղբյուրներին։

Նրանց փոխանցմամբ Փեզեշքիանի քաղաքական խորհրդատուները կարծում են, որ որ Արաղչին ամենահարմարն է երկրի ԱԳՆ ղեկավարելու համար։ Եթե ​​«որեւէ առանձնահատուկ բան» չպատահի, քաղաքական գործչի թեկնածությունը կներկայացվի Իսլամական Հանրապետության խորհրդարանի քննարկմանը։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Արաղչին արդեն ծառայում է որպես արտաքին քաղաքականության հարցերով Փեզեշքիանի խորհրդական։ Նա նորընտիր նախագահի հետ խորհրդակցություններ է անցկացրել տարածաշրջանի պետությունների ղեկավարների եւ իսլամական դիմադրության խմբերի առաջնորդների հետ վերջին հեռախոսազրույցների ընթացքում։

Արաղչին 2017-ից 2021 թվականներին զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը: Նա երկար ժամանակ գլխավորել է երկրի պատվիրակությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ արեւմտյան երկրների հետ բանակցություններում։ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988) ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում։ Եղել է Իսլամական Հանրապետության դեսպանը Տոկիոյում եւ Հելսինկիում։ Ներկայումս զբաղեցնում է Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարի պաշտոնը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը օգտագործի պատմական այս պահը. Փաուեր
հաջորդը
Հայաստանի եւ Ավստրիայի ՊՆ ղեկավարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն