• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մալիում ապստամբների հարձակման արդյունքում վագներականներ են սպանվել

aliq 13:25 | 29.07.2024
aliq 13:25 | 29.07.2024

Մալիի հյուսիսում՝ Ալժիրի հետ սահմանի մոտ, տուարեգ ապստամբների հարձակման հետեւանքով սպանվել են տասնյակ կառավարական զինվորների եւ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության վարձկաններ, որոնք կռվում էին կառավարական ուժերի կողմից: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Մալիից անկախության ձգտող ապստամբների «Խաղաղության, անվտանգության եւ զարգացման մշտական ​​ռազմավարական շրջանակ» խմբավորման հայտարարությունը։

Խմբավորման խոսնակ Մուհամեդ Էլմաուլուդ Ռամադանը հայտարարել է, որ հուլիսի 25-26-ը ընթացած մարտերի արդյունքում ապստամբները «ջախջախել են Մալիի բանակի եւ ռուս վարձկանների ամբողջ շարասյունը»։

Reuters-ն էլ մեջբերում է Մալիի բանակի հայտարարությունը, որում ասվում է, որ մարտերի արդյունքում զոհվել է երկու զինվոր, եւ վիրավորվել՝ 10-ը: Բացի այս, հաղորդվում է Կիդալ քաղաքում ռուսական ուղղաթիռներից մեկի վթարի ու կործանման մասին։ Ապստամբները պնդում են, որ ուղղաթիռը խոցել են իրենք։

Մալիի բանակի ծանր կորուստների մասին AFP-ին հաստատել է նաեւ տեղի պաշտոնյաներից մեկը։ Նրա խոսքով՝ զոհվել է առնվազն 17 մարդ։ Կիդալում ՄԱԿ-ի առաքելության նախկին պաշտոնյան էլ հայտնել է, որ առնվազն 15 «Վագների» վարձկան է սպանվել եւ գերվել են եռօրյա մարտերից հետո:

Մալիում տեղի ունեցածի ու «Վագների» կորուստների մասին հայտնում է նաեւ ռուսական WarGonzo կայքը՝ նշելով, որ ապստամբենրի հարձակման պահին վարձկանները կառավարական զորքերի հետ տեղաշարժվել էին նույն շարասյունով։

«Վագների» սպանվածների թվում է եղել նաեւ Gray Zone ռուսական քարոզչական տելեգրամյան ալիքի ադմինիստրատոր Նիկիտա Ֆեդյանինը։

BBC-ի ռուսական ծառայության տվյալներով, «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության վարձկանները Մալիում են տեղակայվել 2021 թվականից։ 2020 թվականին երկրում իշխանությունը զավթվել էին  զինվորականները, որոնք էլ «Վագներին» հրավիրել էին երկրում «անվտանգությունն ապահովելու համար»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես Լիբիա եւ Ղարաբաղ․ Իսրայելը արձագանքում է
հաջորդը
Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն պետական սահմանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 5

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն