• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուս սահմանապահները պաշտոնապես դուրս եկան «Զվարթնոց» օդանավակայանից

aliq 18:23 | 31.07.2024
aliq 18:23 | 31.07.2024
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային ծառայության ներկայացուցիչները տասնամյակներ անց հայկական կողմին են փոխանցել «Զվարթնոց» անցակետում պետական ​​սահմանի պաշտպանության գործառույթները։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Նշվում է, որ որոշման համար հիմք է հանդիսացել հայկական կողմի 2024 թվականի մարտի 1-ի դիմումը՝ «Զվարթնոց» օդային անցակետի նկատմամբ սահմանային հսկողությունն ամբողջությամբ (1992 թվականից ծառայությունն իրականացվում է համատեղ) ՀՀ սահմանապահ զորքերի իրավասությանը հանձնելու մասին։

Արձանագրությունը ստորագրել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը եւ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին։

Պաշտոնական արարողությանը Երեւանում ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային տնօրինության եւ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարությունն ու անձնակազմը։

Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովն էլ ելույթի ժամանակ հիշեցրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի անցակետում նախ խորհրդային, ապա ռուս եւ հայ սահմանապահները հսկել են 60 տարի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վաշինգտոնը որոշել է կասեցնել Թբիլիսիին տրամադրվող աջակցության ծրագիրը․ Բլինկեն
հաջորդը
Հանրային ռադիոն եւ մասնավոր բարքերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն