• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը դիտարկում է խաղաղության պայմանագրի համատեքստում․ ՀՀ ԱԳՆ

aliq 13:03 | 15.08.2024
aliq 13:03 | 15.08.2024

Երեւանը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։ Այս մասին գրում է  «Ազատության» ռադիոկայանը՝ հղում կատարելով Հայաստանի արտգործնախարարությանն ուղղված հարցման արդյուքնում ստացված պատասխան տեքստին։ 

Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման կամ դրա նախաստորագրման համար պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, եւ համատեղ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: 

Ավելի վաղ՝ հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Երեւանն ու Բաքուն պետք է միասին դիմեն Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը եւ խնդրեն վերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար դեռ 1992 թվականին կազմավորված Մինսկի խումբը։  

«Դրա կարիքը չկա, այն հիմա չի գործում։ Մենք դե ֆակտո թույլ չենք տա, որ այն գործի։ Ինչ վերաբերում է դե յուրեին, ապա իրավաբանորեն այն պետք է լուծարվի, եւ սա ցույց կտա, թե որքան անկեղծ է Հայաստանը»,-հայտարարել էր Ալիեւը։

«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Արտգործնախարարությունից՝ արդյոք Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը դարձնում է նախապայման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ինչո՞ւ Երեւանը համաձայն չէ լուծարմանը եւ հնարավո՞ր է, որ առաջիկայում Հայաստանը մտքափոխվի եւ Բաքվի հետ լուծարման համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին։

Այս հարցումներին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարությունից նշել էին․ «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման եւ առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան
հաջորդը
Ուկրաինան ոչ մի կապ չունի «Հյուսիսային հոսքի» պայթյունների հետ․ Պոդոլյակ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն