• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ-ն Սիրիայից հետ է կանչել հումանիտար առաքելությունը

aliq 10:00 | 30.11.2024
aliq 10:00 | 30.11.2024

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Սիրիայի Հալեպի շրջանում առաքելություն իրականացնող ՀՀ հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խմբի գործունեության ժամանակավոր կասեցման մասին։

Հաղորդագրության համաձայն՝ պատճառը վերջին օրերին Սիրիայի հոյուսիս—աեւմուտքում եւ Հալեպի նահանգում հակակառավարական ռազմականացված կազմավորումների եւ սիրիական բանակի միջեւ ռազմական գործողությունների վերսկսումն է, ինչը, ըստ ՀՀ ՊՆ—ի, անհնար է դարձրել առաքելության գործունեությունը։

Հաղորդվում է, որ նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման եւ բուժաշխատողների մասնագիտական խմբի ամբողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան։

Հիշեցնենք՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (83 անձ) Սիրիա էր ուղարկվել 2019 թվականի փետրվարի 8-ին։

ՀՀ ՊՆ—ի այդ ժամանակ տարածած հաղորդագրության համաձայն՝  «Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու» Հայաստանի որոշումը կայացվել էր՝ «հաշվի առնելով Սիրիայում եւ հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը», քաղաքացիական բնակչության պաշտպանությանն ու հրադադարի կոչող ՄԱԿ ԱԽ-ի 2017 եւ 2018 թվականների բանաձեւերը (№ 2393 եւ № 2401), սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաեւ Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատերազմի մեկնարկից ի վեր բազմաթիվ ուկրաինացիներ են հաստատվել Հայաստանում
հաջորդը
Երկու Կիպրոսները բաժանող սահմանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն