• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինան 100-ամյա գործընկերության համաձայնագիր են ստորագրել

aliq 13:24 | 17.01.2025
aliq 13:24 | 17.01.2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ նախօրեին Կիեւ ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ստորագրել են 100-ամյա գործընկերության համաձայնագիր։ 

«РБК-Украина»-ի փոխանցմամբ՝ համաձայնագիրը «անվտանգության ամրապնդման նոր համակարգի միջոցով Բալթիկ, Սեւ եւ Ազովի ծովերում պետք է խթանի ծովային անվտանգության ոլորտում երկրների միջեւ ռազմական համագործակցությունը եւ կանխարգելի շարունակվող ռուսական ագրեսիան»: 

Լրատվականը նշում է, որ փաստաթղթում ներառված են նաեւ գիտական ​​եւ տեխնոլոգիական համագործակցության զարգացմանը վերաբերող դրույթներ, որոնք ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը, գյուղատնտեսական տեխնոլոգիաները, տիեզերքը եւ անօդաչու թռչող սարքերը։

Զելենսկին, մեկնաբանելով համաձայնագրի ստորագրումը, հայտարարել է, որ այն Մեծ Բրիտանիա-Ուկրաինա հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի։ 

«Մենք հաստատուն ենք մեր պետության անկախության մեջ, եւ սա մի բան է, որից ուկրաինացիները երբեք չեն հրաժարվի։ Մենք վստահ ենք մեր եվրոպացի գործընկերների վրա, եւ դա ուժեղացնում է թե՛ Ուկրաինան, թե՛ Բրիտանիան ե՛ւ թե մեր ամբողջ եվրատլանտյան տարածքը»,- հայտարարել է Զելենսկին Սթարմերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ 

Նա նաեւ հաստատել է այն տեղեկությունները, որ Մեծ Բրիտանիան պարտավորվում է ամեն տարի Ուկրաինային տրամադրել 3 միլիարդ ֆունտի հասնող (3,7 միլիարդ դոլար) ռազմական օգնություն: 

Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ իր հերթին հայտարարել է Ուկրաինային բրիտանական արտադրության հրետանու խմբաքանակի, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության նոր շարժական համակարգի փոխանցման մասին։ 

«Ուրախ եմ այսօր հայտարարելու, որ մենք տրամադրելու ենք 150 հաուբից, որոնք արտադրվել են Միացյալ Թագավորությունում եւ հասանելի կլինեն Ուկրաինա առաքելու համար ընդամենը մի քանի շաբաթից: Մենք նաեւ կմատակարարենք «Grateful» անունը կրող նոր շարժական հակաօդային պաշտպանության համակարգ՝ արտադրված Դանիայի հետ համաֆինանսավորմամբ»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: 

Նա նաեւ հայտարարել է ուկրաինացի զինվորականներին դաշնակիցների հետ վերապատրաստելու հետագա ծրագրերի մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կոբախիձեն աշխատանքային այցով ուղեւորվել է Ադրբեջան
հաջորդը
Հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն