• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունները նամակ են հղել միջազգային կազմակերպություններին Բաքվում հայ գերիների նկատմամբ տարվող դատավարությունները մշտադիտարկելու խնդրանքով

aliq 16:36 | 17.01.2025
aliq 16:36 | 17.01.2025
Արցախի նախկին ղեկավարները

Հայաստանյան ավելի քան երկու տասնյակ իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ եւ անհատ իրավապաշտպաններ դիմել են մի շարք միջազգային եւ իրավապաշտպան կազմակերպությունների եւ Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների՝ հունվարի 17-ին Բաքվում մեկնարկող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց դատաքննությունների մշտադիտարկում իրականացնելու խնդրանքով։

Կոչն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին, Եվրոպական հանձնաժողովին, Amnesty International, Human Rights Watch, Fair Trials, Իրավաբանների միջազգային ասոցիացիայի Մարդու Իրավունքների ինստիտուտին եւ այլ կազմակերպությունների: 

Բացի այդ՝ նամակն ուղարկվել է Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ մի շարք այլ երկրների դեսպանների։

«Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս եւ իրավապաշտպաններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանի Հանրապետությունում ներկայումս պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց շարունակական կալանավորման եւ քրեական հետապնդումների առնչությամբ։ Հաշվի առնելով մեղադրանքների ծանրությունը եւ իրավական գործընթացների ընթացքում նրանց իրավունքների լայնածավալ խախտումները՝ պահանջում ենք միջազգային մոնիթորինգ՝ ապահովելու հայերի նկատմամբ արդարադատության միջազգային իրավունքի սկզբունքների պահպանումը եւ արդար դատաքննության երաշխավորումը», — ասվում է նամակում։

Նամակում նաեւ շեշտվում է, որ հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց դեմ Ադրբեջանի կողմից նախաձեռնված դատական գործընթացները լրջագույն մտահոգություններ են առաջացնում՝ հաշվի առնելով արդար դատաքննության միջազգային չափանիշերի խախտումները։ 

«Մինչ օրս իրականացված դիտարկումների համաձայն՝ այս դատավարական գործընթացներն անցկացվել են ընթացակարգային բազմաթիվ թերություններով, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի խախտմամբ, գործի նյութերին հասանելի լեզվով ծանոթանալու հնարավորության բացակայությամբ, իրավական ոչ պատշաճ ներկայացուցչության, պաշտպանության իրավունքի, ինչպես նաեւ անկախ եւ անաչառ դատարանի իրավունքների բացարձակ բացակայությամբ»,- ասվում է նամակում։

Նշվում է նաեւ, որ Ադրբեջանի կողմից տրամադրվող իրավաբանական օգնությունը անկախ եւ արդյունավետ չէ, իսկ անկախ փաստաբանների նկատմամբ գործադրվում են ահաբեկումներ եւ նրանց մասնագիտական պարտականությունների իրականացման խոչընդոտներ։

«Ավելին, այս շինծու գործերը եւ ցուցադրական դատավարությունները կարող են նպաստել արդեն իսկ գոյություն ունեցող եւ պետության կողմից հովանավորվող հայատյացությանը՝ հայերի դեմ ատելությանն ու քարոզչությանը, ինչպես փաստագրված է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից»,- ասված է նամակում։

Շեշտվում է նաեւ, որ Ադրբեջանի դատական համակարգն անկախ չէ, եւ առկա են հիմնավոր ապացույցներ, որոնք վկայում են գործադիր իշխանությանը ենթակայության մասին, ինչը դատական համակարգը վերածել է պետական իշխանության գործիքի։

«Մենք դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ անմիջապես համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կազմակերպելու հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ՝ սպասվող եւ ընթացիկ մոնիթորինգն ու արդյունքների հրապարակումը։ 

Այս մոնոթորինգը պետք է ներառի դատավարություններին անսահմանափակ մուտքի հնարավորություն եւ դրանց արդյունքների հանրային հասանելիություն։ Նման վերահսկողությունը վճռորոշ է ապահովելու էթնիկ հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանությունը, նրանց նկատմամբ արդար դատաքննության անցկացումը եւ արդարադատության ու անաչառության միջազգային սկզբունքների պահպանումը»,- եզրափակվում է նամակը։

Նամակի հեղինակ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամներն ու իրավապաշտպաններն են. 

«Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ

«Արցախի ժողովրդի շահերի եւ իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն

«Համայնքների համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ

Թուֆենկյան հիմնադրամ

Իրավապաշտպան Արա Ղազարյան

Իրավապաշտպան Ֆիլիպ Քալֆայան

Իրավապաշտպան Արփի Ավետիսյան

Իրավապաշտպան Գեղամ Ստեփանյան

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Աշխատելո՞ւ ենք 7 ժամ՝ 8-ի փոխարեն
հաջորդը
Մեր տարածաշրջանում այլ ուժերի ներկայությունը կապակայունացնի իրավիճակը. Փեզեշքիանը Պուտինի հետ հանդիպմանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն