• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Փաշինյանն ու Կոբախիձեն պայմանավորվել են ակտիվացնել հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացը

aliq 18:03 | 30.01.2025
aliq 18:03 | 30.01.2025
Border stop

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր Երեւանում կայացած հանդիպմանը քննարկել են հայ-վրացական սահմանների սահմանազատման գործընթացի ակտիվացմանն առնչվող հարցեր։ Այդ մասին վրացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

«Վրաստանի վարչապետի հետ այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում խոսել ենք նաեւ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացը ակտիվացնելու մասին եւ պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ ջանքեր կգործադրենք»,-հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Իր խոսքում վարչապետը նաեւ ընդգծել է, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար եւ աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

«Մեր երկրները ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով եւ հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլեւ առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքերով՝ հանդիպմանը ընդգծել են նաեւ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային նախագծերում ներառականության ապահովման կարեւորությունը։ Այս համատեքստում Փաշինյանն առանձնացրել է  Սեւ ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու Հայաստանի հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության շրջանակում․ Փաշինյան
հաջորդը
Դեպի ընտրություններ՝ ականջահաճո ստի կարոտ ամբոխի ուսերին նստած

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն