• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀՀ-ի եվրաինտեգրումը կարող է հանգեցնել բնակչության լիակատար աղքատացմանը․ Զախարովա

aliq 14:07 | 31.01.2025
aliq 14:07 | 31.01.2025

Հայաստանի եվրաինտեգրման հետեւանքը կարող է լինել հայ բնակչության լիակատար աղքատացումը։ Այսպիսի հայտարարություն ճեպազրույցում հնչեցրել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայկական ապրանքներին կսպառնան ավելի բարձր մաքսատուրքեր, եւ այդ ամենը  կհանգեցնի ՀՆԱ-ի աճի տեմպերի կտրուկ անկման։ Օրինակ` ես կարծում եմ, որ սա է գլխավորը, քանի որ դա ուղղակի հարված կլինի ոչ թե այսօրվա շահույթին ու շահութաբերությանը, այլ զարգացմանը։ Եթե ​​խոսենք արտադրության մասշտաբի եւ Հայաստանի բնակչության մասին, ապա սա ուղղակի կարող է հանգեցնել տոտալ աղքատացման»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան կանխատեսել է նաեւ հայկական ապրանքների արտահանման 80 տոկոս կրճատում։ Ըստ նրա` հնարավոր չէ նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը փոխարինել այլընտրանքային աղբյուրներով։

«Հայաստանում որոշ փորձագետներ պնդում են, որ Արեւմուտքը, մասնավորապես Եվրամիությունը, իբր պատրաստ է վճարելու ամեն ինչի համար»,-նշել է Զախարովան՝ առանց հստակ օրինակներ բերելու։

Հիշեցնենք՝ հունվարի 9-ին Հայաստանի Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, որն այժմ քննարկվելու է խորհրդարանում։ Կառավարության նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Եվրամիության անդամակցության համար որոշումը դեռ պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդը հանրաքվեի միջոցով։ 

Ռուսաստանից առաջինն արձագանքեց փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը բողոքելով ՀՀ Կառավարության նման որոշումից, հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ օրինագծի քննարկումները Մոսկվան դիտարկում է ԵԱՏՄ-ից դուրս գալուն ուղղված քայլ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ալ-Շարաան հայտարարել է Սիրիայում ներառական անցումային կառավարություն ստեղծելու մասին
հաջորդը
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հատվածների շուրջ Երեւանի մոտեցումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն