• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելի ՊՆ ղեկավարը հրամայել է ծրագիր պատրաստել Գազայից պաղեստինցիների ելքի համար

aliq 12:38 | 06.02.2025
aliq 12:38 | 06.02.2025
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ բանակին հանձնարարել է ծրագիր պատրաստել, որը  Գազայի բնակիչներին թույլ կտա կամավոր լքել շրջանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախօրեին հնչեցրած առաջարկներին համապատասխան: 

«Գազայի բնակիչները ազատ դուրս գալու հնարավորություն պետք է ուենենան։ Ծրագիրը պետք է ներառի ե՛ւ ցամաքային անցակետերով անցնելու հնարավորություն, ե՛ւ ծովով ու ցամաքով ելքի հատուկ պայմաններ»,- հայտարարել է Կացը, որի խոսքերը տարածել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարի խոսքերով՝ «այն երկրները, որոնք Իսրայելին մեղադրում էին Գազայում իր իրականացրած գործողության համար, պարտավոր են թույլ տալ, որ Գազայի յուրաքանչյուր բնակիչ մուտք գործի իրենց տարածք»։ 

Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ հնարավոր է համարում Իսրայելի ռազմական գործողության հետեւանքով իրենց տները կորցրած Գազայի բնակիչներին վերաբնակեցնել արաբական երկրներ, ըստ նրա՝ խոսքը մոտ 1,5 միլիոն մարդու մասին է։

Հաջորդ օրը Հորդանանի արտաքին գործերի եւ արտագաղթի հարցերով նախարար Այման Հուսեյն Աբդուլլահ աս-Սաֆադին հայտարարել էր, որ Ամմանը դեմ է պաղեստինցիների բռնի տեղահանմանը: Եգիպտոսի արտգործնախարարությունն էլ անընդունելի է համարել պաղեստինցի ժողովրդի, այդ թվում՝ հողի իրավունքի խախտումը։ Հունվարի 31-ին Թրամփը վստահություն էր հայտնել, որ Եգիպտոսն ու Հորդանանը կընդունեն պաղեստինցիներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քելլոգը առաջիկայում կներկայացնի ուկրաինական հակամարտության դադարեցման վերաբերյալ Թրամփի ծրագիրը
հաջորդը
Մակրոնը Ալ-Շարաային հրավիրել է Ֆրանսիա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն