• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրոպան անարդար է եղել Թրամփի հանդեպ, իսկ Բաքուն հիշում է նրա հետ լավ հարաբերությունները․ Ալիեւ

aliq 14:38 | 12.02.2025
aliq 14:38 | 12.02.2025

Եվրոպացի առաջնորդներն անարդար են վարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, երբ նա նախորդ չորս տարիների ընթացքում նախագահ չէր։ Նման կարծիք հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։

«Եվրոպացի առաջնորդների շրջանում (նախագահ Թրամփի պատճառով) մեծ անորոշություն կա եւ, ես կասեի, մեծ անհանգստություն: Սրա պատճառը շատ պարզ է։ Մենք բոլորս գիտենք, թե նրանցից ոմանք ինչպես են վարվել պարոն Թրամփի հետ վերջին չորս տարիների ընթացքում, երբ նա նախագահ չէր: Բոլորս էլ գիտենք, թե ընթացիկ նախագահական ընտրություններում նրանցից շատերն ում էին սատարում։ Եթե ​​մենք դա հաստատ գիտենք, ապա նախագահ Թրամփն ավելի լավ գիտի դա։ Առաջին «որակազրկումն» արդեն տեսել ենք՝ դրան ենթարկվել է Կանադայի վարչապետը։ Նախագահ Թրամփի մեկ խոսքը բավական էր նրա հրաժարականի համար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարել էր դեռ հունվարի 6-ին։ Սակայն նա շարունակելու է մնալ երկրի վարչապետի պաշտոնին, քանի դեռ կուսակցությունը չի ընտրել իր իրավահաջորդին։ Մինչ հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելը Թրամփը Թրյուդոյին անվանել էր «Կանադայի նահանգապետ» եւ հայտարարել, որ Կանադան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը։

«Արեւմտյան որոշ առաջնորդներ շատ անարդար են եղել նախագահ Թրամփի նկատմամբ, եւ նրանք, անշուշտ, անհանգստացած են, որ այժմ ժամանակն է, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն դրա համար»,- հայտարարել Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը նաեւ հիշել է Թրամփի առաջին պաշտոնավարման շրջանում Վաշինգտոնի հետ ունեցած դրական կապերի մասին։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մենք անորոշություն չունենք։ Մենք հիշում ենք այն ժամանակները, երբ նախագահ Թրամփը ղեկավարում էր Միացյալ Նահանգները, եւ մեր հարաբերությունները շատ հաջող էին զարգանում՝ ի տարբերություն վերջին չորս տարիների, երբ դրանք ամբողջովին վատթարացան Ադրբեջանի հանդեպ [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենի վարչակազմի անարդար եւ անազնիվ մոտեցման պատճառով։ Նախագահ Թրամփի հետ աշխատելու մեր նախկին փորձը շատ դրական է եղել։ Մենք ակնկալում ենք, որ այս չորս տարիները, որոնք համարում ենք ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում կորցրած տարիներ, կդառնան պատմություն, եւ մենք կվերսկսենք մեր աշխատանքը»,- ասել է Ալիեւը։

Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահը հունվարի 28-ին Ջո Բայդենի վարչակազմից դժգոհություններ էր հայտնել` կապված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի իրականացման հարցում, իր որակավորմամբ «խոչընդոտներ» ստեղծելու համար, որոնք իբր թե կապված են եղել ԱՄՆ նախկին վարչակազմի հայամետ դիրքորոշումների հետ։

«Մենք մեծ դիմադրության հանդիպեցինք, երբ ցանկանում էինք դա իրականացնել։ Հիմա ես կարող եմ ասել դրա մասին։ Դրան հատկապես դեմ էր Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իսկ պատճառը դարձյալ նրանց հայանպաստ քաղաքականությունն էր, քանի որ կարծում էին, որ այս նախագիծը մի կողմ է թողնում Հայաստանը։ Հետեւաբար ամերիկյան կառավարությունը շատ լուրջ ճնշում գործադրեց Վրաստանի այն ժամանակվա ղեկավարության վրա՝ թույլ չտալու, որ նա համաձայնի դրան։ Մենք մի քանի տարի բանակցել ենք վրացական կողմի հետ եւ վերջապես կարողացել ենք համաձայնության գալ»,- հայտարարել է Ալիեւը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության օրինագիծը
հաջորդը
Բաքուն ուսումնասիրում է «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի թե Իրանի տարածքով անցկացնելու հարցը․ Ուրալօղլու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն