• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Գազայի կառավարումը հանձնելու Պաղեստինի ազգային վարչակազմին

aliq 13:30 | 17.02.2025
aliq 13:30 | 17.02.2025
ՀԱՄԱՍ

ՀԱՄԱՍ-ը նամակ է ուղարկել Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը (ՊԱԿ), որում հայտարարել է Գազայի հատվածը Պաղեստինի ազգային վարչակազմի եւ կառավարական կոմիտեի վերահսկողությանը հանձնելու պատրաստակամության մասին: Այդ մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։

Նրանց փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ը միեւնույն ժամանակ նամակում պայման է առաջ քաշել, ըստ որի՝ Գազայի պաշտոնյաները պետք է աշխատատեղեր ունենան նոր վարչակազմում, իսկ աշխատանքից ազատվելու դեպքում շարունակեն աշխատավարձ ստանալ։ Նշվում է, որ պաղեստինյան շարժումն այս որոշումը կայացրել է Եգիպտոսի «ուժեղ ճնշման» ներքո՝ Կահիրե ուղարկված պատվիրակության բանակցություններից հետո։

Փետրվարի 15-ին եգիպտական ​​Al-Qahira al-Ikhbariya հեռուստաալիքին Կահիրեում կայացած բանակցություններին ծանոթ աղբյուրները հայտնել էին, որ ՀԱՄԱՍ-ը միջնորդներին տեղեկացրել է Իսրայելի հետ հրադադարի համաձայնագիրը պահպանելու եւ ապագայում Գազայի հատվածի կառավարմանը չմասնակցելու որոշման մասին։ Եգիպտոսը, ըստ աղբյուրի, ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման շուրջ, որը պատասխանատու կլինի հատվածի բնակիչներին օգնություն տրամադրելու եւ նրանց վերականգնման համար:

Գազայի հետպատերազմյան կառավարման շուրջ բանակցությունները վերջին տարվա ընթացքում վարում էին պաղեստինյան ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումները՝ Եգիպտոսի միջնորդությամբ։ Դրա վերջին փուլը կայացել է Կահիրեում 2024 թվականի նոյեմբերին։ Արդյունքում որոշվել է ստեղծել, այսպես կոչված, Հանրային աջակցության կոմիտե, որն իր վրա կվերցնի Գազայի կառավարման ֆունկցիաները մինչ ազգային համաձայնության համապաղեստինյան կառավարության ձեւավորումը։ Եգիպտական ​​աղբյուրները պնդում են, որ ժամանակավոր այս մարմինը, որը ստեղծվել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հրամանագրով, պետք է ներառի այնպիսի անկախ ներկայացուցիչների, որոնք, լինելով Գազայի բնիկներ, չպետք է հարեն որեւէ քաղաքական կուսակցության:

2005 թվականին որպես միակողմանի անջատման ծրագրի մաս Իսրայելը դուրս բերեց իր զորքերը Գազայի հատվածից եւ այնտեղից տարհանեց հրեական բնակավայրերի բնակիչներին: Դրանից հետո Գազայի վերահսկողությունը հանձնվեց Աբբասի գլխավորած Պաղեստինի ազգային վարչակազմին, որը կառավարում է նաեւ Հորդանան գետի արեւմտյան ափը: Սակայն այս իրադարձություններից հետո տեղի ունեցած Պաղեստինի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարան ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները, որոնք առճակատման մեջ մտան ավելի չափավոր ՖԱԹՀ շարժման հետ, ինչը հանգեցրեց Գազայի հատվածից վերջիններիս արտաքսմանը։ 

Վերջին շրջանում Աբբասը եւ նրա կողմնակիցները պարբերաբար հայտարարում են Գազայի վրա Պաղեստինի ազգային վարչակազմի իրավասությունը վերականգնելու ցանկության մասին, սակայն ՀԱՄԱՍ-ը դեռ պաշտոնական համաձայնություն չի տվել դրան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեծ Բրիտանիան պատրաստ է զորքեր ուղարկելու Ուկրաինա․ Սթարմեր
հաջորդը
Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով ԱՄՆ ներկայացուցիչների հետ ՌԴ-ից կբանակցեն Լավրովն ու Ուշակովը․ Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն