• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կիեւը չի ճանաչի Ուկրաինայի շուրջ ԱՄՆ եւ ՌԴ ներկայացուցիչների բանակցությունների արդյունքները․ Զելենսկի

aliq 18:11 | 17.02.2025
aliq 18:11 | 17.02.2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի իշխանությունները ոչինչ չգիտեն Սաուդյան Արաբիայում ծրագրվող բանակցությունների մասին, չեն մասնակցի դրանց եւ մտադիր չեն ճանաչելու դրանց արդյունքները։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄԷ-ից տեսակապի ձեւաչափով կազմակերպված ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ալ-Ռիադում Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրերը։

«Ուկրաինան մասնակցություն չի ունենա։ Ուկրաինան սրա մասին ոչինչ չգիտեր։ Ուկրաինայի շուրջ առանց Ուկրաինայի բանակցությունները Ուկրաինան համարում է անարդյունք։ Եվ մենք  չենք կարող ճանաչել առանց մեզ մեր մասին որեւէ բան կամ որեւէ պայմանավորվածություն։ Եվ մենք չենք ճանաչի նման համաձայնագրերը»,- ասել է Զելենսկին, որի խոսքերը մեջբերում է «Интерфакс-Украина»-ն։

Նախագահը նշել է, որ առաջիկա բանակցություններն ունեն «երկկողմանի բնույթ», եւ Մոսկվան ու Վաշինգտոնը «իրավունք ունեն դա անելու, եթե ունեն երկկողմ խնդիրներ»։

Զելենսկին այժմ պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է։ Ուկրաինայի նախագահը հաջորդիվ կմեկնի Սաուդյան Արաբիա։ Զելենսկու խոսքով՝ իր այցը Ալ-Ռիադ «կապ չունի այն իրադարձությունների հետ, որոնք տեղի են ունենում Սաուդյան Արաբիայում՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների մակարդակով»։

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարի 18-ին Ալ-Ռիադում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ բանակցություններ կանցկացվեն Սաուդյան Արաբիայում, որին կմասնակցի նաեւ Ուկրաինան։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի հարցերով բանակցություններին Եվրոպային հրավիրելու մասին հայտարարությունները
հաջորդը
Վատիկանը հայտնում է Հռոմի պապի առողջության հետ կապված «բարդ կլինիկական իրավիճակի» մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն