• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Խամենեիին ուղղված Թրամփի նամակը շուտով կհասնի Թեհրան․ Արաղչի

aliq 14:05 | 12.03.2025
aliq 14:05 | 12.03.2025

Իրանը դեռեւս չի ստացել միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը` ուղղված Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ միջնորդը այն շուտով կփոխանցի իրանական կողմին:

«Նամակը գրված է, բայց մեզ դեռ չի հասել, պայմանավորվածություն կա, որ արաբական երկրներից մեկի ներկայացուցիչը մոտ ապագայում այն ​​կհասցնի Թեհրան»,- ասել է նախարարը Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության հետ զրույցի ընթացքում։

«Իրանը միշտ ցույց է տվել իր պատրաստակամությունը՝ բանակցելու հավասարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա։ Մենք նախկինում բանակցել ենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ-JCPOA) շուրջ, եւ ԱՄՆ-ը դուրս է եկել դրանից։ Ներկայում բանակցություններ ենք վարում եվրոպական եռյակի հետ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա), երկու շաբաթ առաջ տեղի ունեցավ չորրորդ փուլը։ Շուտով կունենանք եւս մեկ փուլ։ Զուգահեռաբար շարունակվում են բանակցություններ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Արաղչին։

Դիվանագետի խոսքերով՝ Իրանը մնում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ, իսկ երկրի միջուկային ծրագիրը գործում է այս շրջանակում, սակայն Թեհրանն իր վրա չի դնում որեւէ սահմանափակում։

Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, որ նամակ է ուղարկել Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Իրանի առաջնորդը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը, նշել է, որ Իսլամական Հանրապետությունը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին։

Հիշեցնենք, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը Իրանի հետ ստորագրել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​հինգ անդամները եւ Գերմանիան, որի նպատակն էր լուծել Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված ճգնաժամը։ Սակայն 2018 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելիորեն հայտարարեց գործարքից դուրս գալու մասին՝ նման որոշումը բացատրելով նրանով, որ սահմանափակումների վերացումը Իսլամական Հանրապետությանը թույլ կտա զարգացնել իր ռազմական ներուժը եւ ստեղծել միջուկային զենք։

Ի պատասխան՝ Իրանի խորհրդարանը 2020 թվականին ընդունեց «Ռազմավարական գործողությունների մասին» օրենքը՝ ուղղված պատժամիջոցների վերացմանը եւ «Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելուն», որի շրջանակում չեղարկեց միջուկային համաձայնագրով ստանձնած մի շարք պարտավորություններ՝ այդ թվում դադարեցնելով ԱԷՄԳ-ի եւ Իսլամական Հանրապետության միջեւ Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրով նախատեսված տեսչական ստուգումները։ Ըստ Իրանի իշխանությունների՝ Արեւմուտքը պետք է վերադառնա ԳՀՀԾ-ի պայմանների լիարժեք պահպանմանը, որպեսզի վերականգնի Թեհրանի միջուկային ծրագրի զարգացման վերահսկողության գոյություն ունեցող համակարգերը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը հայտարարել է «այսօր կամ վաղը» ՌԴ-ի հետ քննարկումների մեկնարկի մասին․ Մոսկվան չի հերքում
հաջորդը
Նարիշկինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ԿՀՎ տնօրենի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն