• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքվի հետ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ

aliq 18:09 | 13.03.2025
aliq 18:09 | 13.03.2025
Հայաստանի եւ Ադրբեջանի պետական դրոշները

Հայաստանի արտգործնախարարությունը հաստատում է որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է, և բանակցություններն ավարտվել են։

«Հայաստանի ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի  չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները եւ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ընդգծում է, որ չնայած նման պայմանավորվածությանը՝ Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։

«Այսպիսով՝ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսելու խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության տեքստում։ 

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հայտարարել, որ Երեւանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ու համաձայնեցրել վերջին երկու կետերը։

Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երեւանը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ Բաքվի ուղարկած 12-րդ առաջարկին՝ չբացառելով առաջիկայում համաձայնագրի ստորագրման կամ համաձայնեցման համար ադրբեջանական կողմի հետ քննարկումների հնարավորությունը։ 

Հիշեցնենք, որ թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵԽ-ն ընդունած բանաձեւով Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
հաջորդը
«Արեւմտյան Ադրբեջանի» հարցը Երեւանի համար քննարկելի չէ․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն