• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ալ-Շարաան հայտարարել է Սիրիայի նոր անցումային կառավարության ձեւավորման մասին

aliq 21:03 | 30.03.2025
aliq 21:03 | 30.03.2025

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմադ ալ-Շարաան հայտարարել է անցումային կառավարության ձեւավորման մասին։ Նոր կաբինետի անդամները պաշտոնները ստանձնել են Դամասկոսի Քասր ալ-Շաաբ պալատում տեղի ունեցած արարողության ժամանակ: Տեղեկությունը հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը։ 

Կառավարության կազմում ընդգրկվել է 23 տեխնոկրատ նախարար: Նրանց թվում է նաեւ մեկ կին՝ Հինդ Քաբվաթը, որը նշանակվել է Սիրիայի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

Սիրիայի անցումային կառավարության ԱԳՆ եւ ՊՆ ղեկավարները՝ Ասաադ Հասան ալ-Շիբանին եւ Մուրհաֆ Աբու Քասրան, պահպանել են իրենց պաշտոնները նոր կաբինետում։ Արտաքին գործերի նախարարը խոստացել է, որ «սիրիական դիվանագիտությունը կդառնա իմաստության եւ երկխոսության ձայն»: Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սիրիայում կվերականգնվի բանակը, «որին պատկանելը կլինի սիրիացիների համար հպարտության աղբյուր»:

Ներքին գործերի նախարար է նշանակվել Ընդհանուր հետախուզության ծառայության նախկին ղեկավարը՝ Անաս Հասան Խատտաբը։

Անցումային շրջանի նախկին վարչապետ Մուհամմեդ ալ-Բաշիրը դարձել է էներգետիկայի նախարար։ Նավթի նախարարությունը լուծարվել է եւ ներառվել նորաստեղծ էներգետիկայի նախարարության կազմում։

Արդարադատության նախարար է դարձել Մազհեր ալ-Վեյսը, էկոնոմիկայի նախարար Նիդալ ալ-Շաարը։ Ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնել է Մուհամմեդ Յասիր Բարնիան։ Առողջապահության նախարար է նշանակվել Մուսաբ Նազզալ ալ-Ալին։

Բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարար է դարձել Մարուան ալ-Հալաբին։ 

Հանդիսավոր արարողության ընթացքում Ալ-Շարաան վստահեցրել է սիրիացի ժողովրդին «ուժեղ եւ կայուն պետության կառուցման մեկնարկի մասին, որը երաշխավորելու է ազգի եւ յուրաքանչյուր քաղաքացու շահերը»։

Նա ընդգծեց, որ կառավարության ամբողջ աշխատանքը լինելու է թափանցիկ։ «Մենք չենք թույլատրի, որ կոռուպցիան ներթափանցի պետական հիմնարկներ»,– հայտարարել է նա։

Մարտի 13-ին ընդունված սահմանադրական հռչակագրի համաձայն, որը Սիրիայի անցումային փուլի իրավական հիմքն է, կառավարության աշխատանքը ղեկավարելու է ժամանակավոր նախագահը, որի ձեռքում կենտրոնացած է ամբողջ գործադիր իշխանությունը։ Իսկ Արաբական հանրապետության ժողովրդական խորհուրդը (խորհրդարանը) օժտված է նախարարներին հրավիրելու և նրանց հաշվետվությունները լսելու իրավունքով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գյումրիում եւ Փարաքարում ՏԻՄ ընտրություններ են
հաջորդը
Եթե Իրանը համաձայնագիր չկնքի, աննախադեպ ռմբակոծություններ կլինեն. Թրամփ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն