• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ Կուրսկի մարզում հարձակումը Ուկրաինայի պաշտպանությունն է․ Զելենսկի

aliq 12:15 | 04.04.2025
aliq 12:15 | 04.04.2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի Կուրսկի մարզում իրականացված հարձակողական գործողություններն անվանել է ռուսական ագրեսիան հետ մղելու գլխավոր ձեռքբերումներից մեկը: Նրա խոսքերով՝ այդ գործողությունը  պաշտպանում է Ուկրաինան ռուսական ներխուժումից Սումի մարզի շրջանում:

Զելենսկին այդ մասին հայտարարել է Սումի քաղաքի մուտքի մոտ ձայնագրված տեսաուղերձում: Հինգշաբթի նա այցելել էր նաեւ Չեռնիգովի մարզ: 

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ զորամասերի հրամանատարների հետ քննարկել է բանակի հիմնական կարիքները, լրացուցիչ ապահովումը, տեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, ինչպես նաեւ Կուրսկի մարզում գործողության շարունակմանն առնչվող օպերատիվ հարցեր: 

«Ամբողջովին արդարացի է պատերազմը տեղափոխել այնտեղ, որտեղից այն եկել է»,- ասել է Զելենսկին:

Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները սկսվել էին նախորդ տարվա օգոստոսի 8-ին: Ուկրաինական բանակի կողմից գրավված ռուսական տարածքի մակերեսը կազմել է մոտ 1000 քառ. կմ: Այս տարվա մարտին ռուսական բանակը ձեռնարկած հակահարձակումից հետո վերականգնեց վերահսկողությունը կորցրած տարածքների վրա: DeepState վերլուծական նախագծի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը ներկայում վերահսկում են որոշ սահմանամերձ գյուղեր՝ մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր մակերեսով: 

Ըստ DeepState-ի եւ ռուսական որոշ աղբյուրների տվյալների՝ ուկրաինական բանակը մարտին փոքր տարածքներ է գրավել Բելգորոդի մարզում՝ սահմանի մոտ, եւ ներկայում մարտեր են ընթանում Ռուսաստանի տարածքում գտնվող երկու բնակավայրերում՝ Դեմիդովկայում եւ Պոպովկայում: Ռուսական զինված ուժերը մարտեր են վարում նաեւ Ուկրաինայի Սումի մարզի սահմանամերձ շրջաններում: 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է պաշտպանության վրա ծախսեն ՀՆԱ-ի առնվազն 5%-ը․ Ռուբիո
հաջորդը
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Յուն Սեոկ Յոլի իմփիչմենթը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 4

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն