• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Տավուշը, Շիրակը եւ Լոռին՝ ՀՀ ամենաաղքատ մարզեր

aliq 19:22 | 14.12.2021
aliq 19:22 | 14.12.2021
map Armenia

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրով Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) անցկացրած հետազոտության արդյունքներով` Հայաստանի ամենաաղքատ մարզեր են ճանաչվել Լոռին, Շիրակը եւ Տավուշը։

10%-ը ստիպված է եղել ամբողջ մեկ օր չսնվել

Վերոնշյալ մարզերում «Համայնքային աղքատության հաղթահարման կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակում 2021-ի օգոստոսին անցկացված հարցման տվյալներով` վերջին 12 ամիսների ընթացքում բնակչության 51%-ը գումարի սղության պատճառով անհանգստացել է բավականաչափ ուտելիք չունենալու պատճառով, իսկ 10%-ը ստիպված է եղել  ամբողջ մեկ օր առհասարակ չսնվել։

Հարցումը հիմնվել է բազմաչափ աղքատության չափման՝ Համաշխարհային բանկի եւ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ազգային Բազմաչափ աղքատության ինդեքսը (ԲԱԻ) հաշվարկելու համար կիրառվող Ալքայր–Ֆոսթերի մեթոդաբանության վրա։

Աղքատության ամենացածր մակարդակը Տավուշում

Ըստ հետազոտության` աղքատության ամենացածր մակարդակը գրանցվել է Տավուշի մարզում (5.4 % ԲԱԻ-ով)։ Առօրյա  սննդի եւ հագուստի համար բավարար գումար չունենալու առումով ամենաանապահովը Լոռու մարզն է (71.3%)։

Շատ քիչ համայնքների բնակիչներ (2.4%-ից պակաս) նշել են, որ ի վիճակի են կոմունալ վճարումները կատարելու «հեշտությամբ» կամ «շատ հեշտությամբ»։

Նշված մարզերի բնակիչներից շատերը խոստովանել են, որ տարվա տարբեր եղանակներին հագնելու համար չունեն երկու զույգ պատշաճ կոշիկ։

Բնակարանային եւ առողջապահական խնդիրները եւս գերակշռում են մարզերում։ Ամենամեծ զրկվածությունն արձանագրվել է հանրային ծառայությունների (ջրամատակարարում, ջրահեռացում, աղբահանություն, էլեկտրամատակարարում եւ այլն) որակի կտրվածքով։

39.6%-ը՝ երկարաժամկետ գործազուրկ

Մարզերի տնային տնտեսությունների 65 եւ ավելի տոկոսը գրանցված չի եղել աղքատության նպաստների համակարգում։ Պարզվել է, որ շատ ընտանիքներ ուղղակի չեն բավարարել համակարգի պայմաններին։

Հետազոտությունը ցույց է տվել, որ երեք մարզում էլ աշխատանքի խնդիր կա` աշխատունակ տարիքի (15-75) անձանց կեսից ավելին (55.9%-ը) աշխատաշուկայի մաս չի կազմում, իսկ 39.6%–ը երկարաժամկետ գործազուրկ է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խառնաշփոթ առաջացրած օրինագիծ
հաջորդը
Մակրոնին է ներկայացրել եռակողմ հանդիպման արդյունքները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն