• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բելառուսցի ընդդիմադիրները դատապարտվել են 14-18 տարով

aliq 21:34 | 15.12.2021
aliq 21:34 | 15.12.2021
Sergey Tikhanovsky

Բելառուսի դատարանը բլոգեր եւ ընդդիմադիր գործիչ Սերգեյ Տիխանովսկուն դատապարտել է 18 տարվա կալանքի խիստ ռեժիմի գաղութում։

Սերգեյ Տիխանովսկուն եւ «Տիխանովսկու գործով» անցնող եւս 5 ակտիվիստների դատարանը կալանավորել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։

2010-ին նախագահի պաշտոնում առաջադրված քաղաքական գործիչ Նիկոլայ Ստատկեւիչը դատապարտվել է 14, բլոգեր Իգոր Լոսիկը՝ 15, Սվետլանա Տիխանովսկայայի առաջադրման նախաձեռնող խմբի անդամ Արտյոմ Սակովը՝ 16 տարի ազատազրկման։

Սերգեյ Տիխանովսկին՝ բելառուս ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի ամուսինը, Ալեքսանդր Լուկաշենկոյի կոշտ ընդդիմախոսներից է, որը մտադիր էր մասնակցել ընտրություններին որպես նախագահի թեկնածու։ Սակայն մինչ առաջադրվելը նա կալանավորվել եւ ձերբակալվել էր, ինչից հետո կինը որոշեց առաջադրվել ընտրություններին։

Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ շարունակելու է պաշտպանել այն մարդուն, որին սիրում է, որն առաջնորդ է դարձել միլիոնավոր բելառուսցիների համար։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Բելառուսում անցած տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից հետո ավելի քան 35 հազար մարդ է կամայականորեն կալանավորվել, հազարավոր բելառուսներ բռնաճնշումներից դրդված ապաստան են փնտրում արտասահմանում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հատուկ զեկույց է ուղարկել ՄԽ համանախագահներին
հաջորդը
Ալիեւի բերանը լեզու դրեցին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն