• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի «հավատի» զոհերը

Գոռ Մադոյան 17:30 | 13.04.2022
Գոռ Մադոյան 17:30 | 13.04.2022
pashinyan

Այսօր՝ խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, խոսելով իր կառավարության գլխապտույտ հաջողությունների մասին, ի թիվս տնտեսական ու մշակութային հարցերի, անդրադարձավ նաեւ 44-օրյա պատերազմի պատճառներին, արդյունքներին եւ իր՝ որպես պատասխանատուի ու մեղավորի դերին։

Փաշինյանը մասնավորապես հայտարարեց. «Հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: Որպեսզի այդ մասին ժողովրդի հետ խոսեի, ինքս ինձ պետք է բացատրեի, որ ճիշտ ճանապարհ է: Երբ ծանոթանում էի բանակցային փաստաթղթերին, համոզվում էի, որ Սերժ Սարգսյանն ամենեւին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել հայտնի յոթ շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը նոր պահանջներ էր առաջ քաշում: Ինքս ինձ չկարողացա համոզել նաեւ այն պատճառով, որ հասկացա` Ռոբերտ Քոչարյանն ամենեւին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, որ Հայաստանը նույնպես տարածքային ամբողջականության խնդիր ունի: Դժվար էր ինքս ինձ համոզել, որ երեսուն տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղները ու դիմացը չստանալ ոչինչ»,- ասաց նա:

Փաստորեն 3825 զոհերը, հազարավոր վիրավորներն ու անդամահատվածներն ու խեղվածները Նիկոլ Փաշինյանի հավատի զոհերն են։ Եռաբլուրի ծածանվող դրոշները, սեւազգեստ մայրերն ու հայրերը հավատի զոհեր են։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ճիշտ էին, իսկ Նիկոլ Փաշինյանը սխալվեց։ Սխալվեց՝ հիմնվելով սեփական հավատի վրա։ Հավատ, որ ոչնչով հիմնավորված չէր, հավատ, որ աղետաբեր էր ու անպատասխանատու, հավատ, որ արժեցավ 3825 կյանք, բանակի կազմաքանդում, պաշտպանական համակարգի փլուզում, պետության կախյալության մեծացում։ Հավատ, որ քաղաքական կատեգորիա չէ։ Անհատի հավատ, անհատ, որ ճակատագրական պահին ճակատագրական կետում հայտնվելով՝ բոլորի վրա դրեց իր անպատասխանատվության գինը։ Այնքան անտանելի գին, որ տասնամյակներ կպահանջվեն ուշքի գալու եւ խարխլված պետությունը ոտքի կանգնեցնելու համար։

Փաստորեն մերիտոկրատիայից ու ինստիտուցիոնալ կառավարումից խոսող, անհատի ավտորիտար որոշումների դեմ բողոքի ալիքի վրա վարչապետ դարձած Փաշինյանը պետության ու հասարակության կյանքի ամենաառանցքային որոշումը հիմնել է իր՝ մասնավոր անձի իռացիոնալ եւ ոչնչով չհիմնավորված հավատի վրա։

Հավատ, որ միգուցե հարիր է  հոգեւորականներին, բայց ոչ երբեք քաղաքական կամ պետական գործիչներին։
Փաշինյանին փաստորեն բոլորը՝ ամերիկացիները, ռուսները, ֆրանսիացիները, շվեդներն ու դանիացիները, Մինսկի խումբն ու տարատեսակ այլ խմբեր, ասել են որ պետք է զիջումների գնալ, պետք է հրաժարվել «ոչ մի թիզական» գաղափարախոսությունից, բայց նա հավատացել է։

Հավատացել է, որ, իր խոսքերով, «երեսուն տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղներն ու դիմացը չստանալ ոչինչ»։ Փաստորեն պատերազմի կանխումը, հազարավոր զոհերն ու վիրավորները, քայքայված բանակն ու պաշտպանական համակարգերը ՈՉԻՆՉ են։ Ոչինչ են, իհարկե, եթե դու ոչ թե պետական գործիչ ես, այլ հավատացյալ, որն առաջնորդվում է իր հավատով։

Փաստորեն ժողովրդի առաջ պարզ, թափանցիկ քաղաքականության, ուղիղ ժողովրդավարության ջատագովն ընդունում է իր մեղքը, որ չի խոսել ժողովրդի հետ, այն ժողովրդի, որից մանդատ է ստացել չթաքցնելու ճշմարտությունը եւ ուղիղ խոսելու աղետալի հետեւանքներ ակնկալող մեր պետության միակ ու ամենաառանցքային հարցի մասին։

Չի խոսել, որովհետեւ հավատացել է, հավատացել է, որ եթե դաշնակիցդ ու Մինսկի խումբդ քո դեմ են, եթե բանակդ պարկետի գեներալներն են ու բիզնեսմեն ԳՇ պետերը, ուրեմն հնարավոր է դեմ գնալ մի ողջ աշխարհի, մի ողջ համակարգի, հնարավոր է դեմ գնալ թուրք-ռուս-ադրբեջանական ու մինսկյան տանդեմին եւ հաղթել։

Հավատացել է մի մարդ, որ ինքն էր ԱԺ ամբիոնից հայտարարում, թե կարդացել է գաղտնի զեկույցը, ըստ որի՝ Հայաստանի պաշտպանական համակարգն աղետալի վիճակում է, տնտեսությունը աղետալի վիճակում է, բյուրոկրատիան ու պետական ապարատը աղետալի վիճակում են։ Ուրեմն կարդացել ու շարունակել է հավատալ հրաշքին։ Շարունակել է հավատալ հրաշքին այնպես, ինչպես իր միջին վիճակագրական ընտրողը, հրաշքին սպասող հասարակությունը, որ հարյուր հազարներով միլիոնավոր դոլարների խաղադրույք անի, որ հրաշքով հաղթի։

Ուրեմն նրանք էլ են հավատում, հավատում է եւ վարչապետը։ Բայց ի տարբերություն վարչապետի, նրանք հավատում են իրենց հաշվին, նրանց հավատի զոհերն իրենք են, առավելագույնը իրենց ընտանիքները, բայց ոչ մի ամբողջ պետություն, մի ամբողջ հասարակություն։ Հասարակություն, որ գերին է հավատի, չհիմնավորված, անհաստատ, ինստիտուցիոնալ լուծումներից ու պետական մտածելակերպից զուրկ հավատի։

Ուրեմն, վարչապետը, որը հավատում է, որ Արցախյան առաջին պատերազմում հաղթել է ժողովրդավարությունը, ընդունել է ամենահակաժողովրդավարական որոշումը՝ շարժվել է իր անհատի, իր անձի, իր մասնավոր պատկերացումների ու ակնկալիքների հիմքով՝ հավատով։ Շարժվել է իր էգոիստական ու անհատական հակումներով, բայց բողոքում է ինստիտուցիոնալ կառավարման բացակայությունից, բողոքում է «ֆասադային պետությունից»։

Եվ ուրեմն, մենք բոլորս՝ ՀՀ բոլոր քաղաքացիները, նախկիններն ու ներկաները, ապագաներն ու անցյալ անկատարները, առերեսվում ենք ժողովրդավարության ամենամեծ «մեղքին», ժողովրդավարությունից հրաժարմանը՝ որոշումների անհատական կայացմանն ու հավատով առաջնորդվելուն։ Ոչնչով չհիմնավորված, չփաստարկված ու չքննարկված հավատով։ Հավատ, որը հակոտնյա է պետության կառույցին, պետական կառավարմանն ու ժողովրդավարությանը։

Gor Madoyan
Գոռ Մադոյան

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
44-օրյա պատերազմի 3825 զոհ
հաջորդը
Ահազանգ․ Ջրվեժում խեղդող թունավոր ծուխ է տարածվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն