• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն զգուշացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հետեւանքների մասին

aliq 20:21 | 20.04.2022
aliq 20:21 | 20.04.2022
Russia Ministry of Foreign Affairs

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը երկկողմ կապուղիներով Շվեդիային եւ Ֆինլանդիային նախազգուշացրել է վերջիններիս ՆԱՏՕ-ին անդամակցության հետեւանքների մասին: Նա նշել է, որ Բրյուսելը ԱՄՆ հովանու ներքո հիշատակված երկրներին վաղուց ներքաշել է իր կառույցների մեջ, եւ դրանում ոչ մի նոր բան չկա:

Զախարովան զգուշացրել է, որ եթե Շվեդիան եւ Ֆինլանդիան գնան այդ ճանապարհով, աշխարհաքաղաքական իրադրությունը Եվրոպայում կփոխվի:

«Մենք մեր նախազգուշացումներն արել ենք ե՛ւ հրապարակայնորեն, ե՛ւ երկկողմ կապուղիներով: Նրանք դրա մասին գիտեն եւ զարմանալու բան չունեն, ամեն ինչ նրանց տեղեկացրել ենք, թե դա ինչի կհանգեցնի»,- ասել է Զախարովան «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է հասկանան ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հետեւանքները Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների համար, ինչպես նաեւ այն, թե ինչպես դա կազդի անվտանգության եվրոպական համակարգի վրա:

Ավելի վաղ ռուսաստանցի ռազմական փորձագետ Դմիտրի Կորնեւը հայտնել էր, որ եթե ​​Ֆինլանդիան եւ Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը ստիպված կլինի ամրապնդել իր արեւմտյան սահմանները։ Ավելին՝ Կորնեւը նշել էր, որ հարկ եղած դեպքում տարածաշրջանում կարող է հայտնվել նաեւ միջուկային զենք:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Ալիք Մեդիան» նոր հաղորդաշար է սկսում
հաջորդը
Ռուս-ուկրաինական բանակցությունները կշարունակվեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 2

    Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

  • 3

    Գազայի ապագան առանց ՀԱՄԱՍ-ի

  • 4

    Բանալի բառը՝ լրջանալ

  • 5

    Երեւանն ամենօրյա աշխատանք է տանում հայ գերիների վերադարձի...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն