• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀարեւաններՔաղաքականություն

Ցմահ ազատազրկում․ ինչո՞ւ Կավալան

Լիլիթ Գրիգորյան 15:06 | 26.04.2022
Լիլիթ Գրիգորյան 15:06 | 26.04.2022
Osman Kavala

Ապրիլի 25-ին Թուրքիայում մարդու իրավունքների տեսանկյունից հետընթացն ավելի խորացավ։ Խստացված պայմաններով ցմահ ազատազրկման դատապարտվեց հասարակական, մշակութային գործիչ, իրավապաշտպան, գործարար Օսման Կավալան` Anadolu Kültür եւ DEPO İstanbul կազմակերպությունների հիմնադիրը։

Ինչո՞ւ դատարանի այս վճիռը նման արձագանք ստացավ ոչ միայն Թուրքիայում, այլեւ ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Օսման Կավալան Թուրքիայի քաղաքացիական հասարակության ամենաակնառու ներկայացուցիչներից  է։ Նրա ձերբակալությունը լուրջ մահախոսական է Թուրքիայի ամբողջ քաղաքացիական հասարակության համար։ Նա եղել է առաջիններից մեկը, ով մշակութային մի շարք նախագծեր է իրականացրել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների համար եւ նրանց հետ համատեղ։

Կավալայի նպատակն է եղել իր գործունեությամբ նպաստել բազմակարծ, ժողովրդավարական հասարակության կառուցմանը: Նա մշտապես հանդես է եկել ի պաշտպանություն երկխոսության եւ բազմամշակութայնության։ Եվ ցույց է տվել, որ քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները կարող են մշակույթի եւ արվեստի միջոցով ամրապնդել հարաբերությունները ժողովուրդների միջեւ:

2000-ականների սկզբին առաջին թուրք հասարակական գործիչներից է, ով այցելել է Հայաստան, հանդիպել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, համատեղ ծրագրերի գաղափարով հանդես եկել։ Իր կազմակերպությամբ եղել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» լայնածավալ ծրագրի անդամներից մեկը։ Համատեղ նախագծերից են, օրինակ, «Հայաստան-Թուրքիա կինոհարթակը», «Քարերի քաղաք Անի» ցուցահանդեսը՝ նվիրված Անիի մշակութային ժառանգությանը։

2015 թվականին նրա նախաձեռնությամբ Թուրքիայում իրականացվեց «In Memoriam | April 24» համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

2017 թվականի նոյեմբերի 1-ին Օսման Կավալան ձերբակալվեց Ստամբուլի օդանավակայանում առանց հստակ մեղադրանքի։ Մեկ տարուց ավելի դատախազությունը չէր հայտնում, թե որն է նրա կալանավորման պատճառը։ Շուտով հայտարարվեց, որ Կավալան մեղադրվում է 2013 թվականին Գեզի այգու բողոքի ակցիաների կազմակերպման ու ֆինանսավորման համար։

Քանի որ իրեղեն ապացույցներ չկային, այդ մեղադրանքից Կավալան արդարացվեց, բայց հենց հաջորդ օրը նոր մեղադրանք ներկայացվեց՝ 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպման, լրտեսության, «Ջորջ Սորոսի Թուրքիայի լրտեսի» մեղադրանքով։

Որպես ապացույցներ դատարանին ներկայացվել են Օսման Կավալայի կազմակերպության՝ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված միջոցառումները՝ դրանք որակելով որպես անջատողական լոբբինգի տարրեր։

Ի վերջո ի՞նչ են նշանակում Օսման Կավալայի ցմահ ազատազրկումն ու Թուրքիայի քաղաքացիական հասարակության մի քանի այլ ներկայացուցիչների 18 տարվա ազատազրկումը։ Սա հստակ նախազգուշացում է Թուրքիայի քաղհասարակության կազմակերպություններին՝ խուսափել ազատ խոսքի արտահայտումից, մի շարք խաղաղարարական ծրագրերի իրականացումից։ Սա վախի ու սպառնալիքի մթնոլորտի արմատավորումն է, ինչն իրականում սկսվել էր դեռեւս 2016-ի հեղաշրջման փորձից հետո։

Օսման Կավալա
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առերեսվելով արտագաղթի ծանր իրողություններին
հաջորդը
ԱՄՆ-ը խորապես հիասթափված է Օսման Կավալայի դատավճռով

Նման հոդվածներ

Անհապաղ ազատ արձակել Օսման Կավալային. ԵԽԽՎ նախագահ

12:37 | 27.04.2022

Էրդողանը կկանգնի պատմության դատի առաջ. թուրք ընդդիմադիր գործիչ

19:56 | 26.04.2022

ԱՄՆ-ը խորապես հիասթափված է Օսման Կավալայի դատավճռով

15:17 | 26.04.2022

Օսման Կավալան Թուրքիայում դատապարտվեց ցմահ ազատազրկման

21:02 | 25.04.2022

Կավալան շարունակում է անազատության մեջ մնալ

15:57 | 21.03.2022

Օսման Կավալայի գործով նոր որոշում

14:48 | 21.02.2022

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն