• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ղազախստանը կառավարման համակարգի փոփոխության շեմին

aliq 21:05 | 06.06.2022
aliq 21:05 | 06.06.2022
Kazakhstan Parliament

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ հունիսի 5-ին Ղազախստանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախնական տվյալներով մասնակիցների 77,18%-ը կողմ է քվեարկել Ղազախստանի Սահմանադրության փոփոխությունների նախագծին։

Սահմանադրական փոփոխություններին դեմ է արտահայտվել հանրաքվեի մասնակիցների 18,66%-ը։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 2,58%-ը։ Անվավեր են ճանաչվել նաեւ երկու տարբերակ նշած քվեաթերթիկները՝ 1,58%։

Հանրաքվեին մասնակցել է Ղազախստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 68,06%-ը։

Ընդհանուր առմամբ հանրաքվեի է դրվել Սահմանադրության 33 հոդվածներում 56 ուղղում, որոնք շարադրված են «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծում:

Փոփոխությունները միտված են նախագահական լիազորությունների կրճատմանը, իշխանության այլ թեւերի ուժեղացմանը եւ պետության ղեկավարման գործում քաղաքացիների դերի բարձրացմանը:

Սահմանադրական փոփոխություններով Ղազախստանում կվերանա կառավարման «սուպերնախագահական» համակարգը, երկիրը կանցնի կառավարման նախագահական համակարգի՝ ուժեղ խորհրդարանով ու հաշվետու կառավարությամբ: Փոփոխություններով նաեւ արգելվում է երկրի ղեկավարի հարազատների կողմից պետական կառավարման համակարգում ղեկավար պաշտոնների նշանակելը: Երկրի ղեկավարը կառավարման ընթացքում չի կարողանա որեւէ կուսակցության անդամ լինել: Կստեղծվի Սահմանադրական դատարան, կամրագրվի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, եւ ամբողջությամբ կարգելվի մահապատիժը։

Թարմացված Սահմանադրությամբ չեղարկվում են երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին տրված կարգավիճակն ու արտոնությունները: Նազարբաեւը զրկվել է առավելությունների մեծ մասից, որոնց թվում՝ «ազգի առաջնորդ»-ի կարգավիճակից։ Ի դեպ, Նազարբաեւն անձամբ աջակցել է փոփոխությունների անցկացմանը։

Ղազախստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների անցկացման հանրաքվեն ապրիլի վերջին նախաձեռնել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։ Տոկաեւն ընդգծել է, որ սահմանադրական բարեփոխումներն ուղղված են ամբողջ պետական մոդելի համալիր վերափոխմանը: Մասնավորապես, փոփոխությունները միտված էին ամրագրելու Ղազախստանի անցումը «սուպերնախագահական» կառավարման ձեւից դեպի նախագահական կառավարման համակարգ, որտեղ ազդեցիկ դերակատարություն կունենա նաեւ խորհրդարանը։

Սահմանադրական փոփոխությունները հետեւանք են նաեւ հունվարյան արյունալի խռովությունների, որոնցով փաստացի ավարտվեց Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի երկարամյա իշխանությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ որոշումները կգերակայեն ՄԻԵԴ-ի որոշումների նկատմամբ
հաջորդը
Զգուշացում կեղծ արտոնագրով եւ շինծու տվյալներով առաջարկների մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն