• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԱրտաքինՔաղաքականություն

Ամերիկան պետք է զսպի ադրբեջանաթուրքական ագրեսիան

aliq 15:51 | 03.03.2021
aliq 15:51 | 03.03.2021
Varuzhan Nersesyan

Որպես մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում առաջամարտիկ` Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխարհում հայտնի է միջազգային հարաբերություններում ու տարածաշրջանային հակամարտություններում խաղաղ կարգավորումներ գտնելու հարցում իր դիվանագիտական եւ տնտեսական ազդեցությամբ:

Հաշվի առնելով Ջո Բայդենի վարչակազմի`ԱՄՆ-ի ակտիվ դիվանագիտական ներգրավվածություն ունենալու խոստումը, որը ենթադրում է պաշտպանել ժողովրդավարությունն ու առաջնայնություն տալ մարդու իրավունքներին` հույս ունենք, որ Լեռնային Ղարաբաղի անկայուն իրավիճակին ավելի մեծ ուշադրություն կդարձվի:

2020-ի սեպտեմբերին, երբ աշխարհում մոլեգնում էր գլոբալ համաճարակը, իսկ Միացյալ Նահանգները թեժ ընտրապայքարի մեջ էր, Թուրքիան եւ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեցին Լեռնային Ղարաբաղում` Արցախում, որի հետեւանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, տասնյակհազարավորներ տեղահանվեցին:

Հակամարտությունը կարգավորելու նպատակով 1992 թվականից ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը հանդիսացող ԱՄՆ-ն Արցախի հարցում «բանակցված, համապարփակ եւ կայուն կարգավորման» կոչ է արել: Ողջունելով այս կոչը` անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ իրենց անհետեւանք մնացած ագրեսիայից Թուրքիան եւ Ադրբեջանը սխալ դասեր են քաղելու:

Թուրքիայի անթաքույց աջակցությունը վայելող Ադրբեջանը փաստացի անտեսեց ԱՄՆ-ի`որպես խաղաղարարի դերը, արհամարհելով միջազգային հիմնական նորմերը: Պատերազմ վարելու համար Ադրբեջանին որպես հաճախորդ պետություն օգտագործելով` Թուրքիան բացահայտորեն ընդունեց, որ տապալում է խաղաղության գործընթացը, որը համանախագահում են ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները`ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան:

Այս պատերազմի ընթացքում, հաջակցություն Ադրբեջանի, Թուրքիան օգտագործում էր Հյուսիսատլանտյան դաշինքի օդային նախազգուշական եւ կառավարման համակարգերը (AWACS), ինչպես նաեւ ամերիկյան F-16 ռազմական ինքնաթիռները` բացահայտորեն խախտելով այս կործանիչների կիրառությունից զերծ մնալու իր հանձնառությունը: Զուգահեռաբար Թուրքիան մեղադրվում էր սիրիացի ջիհադիստներին հավաքագրելու եւ տարածաշրջան տեղափոխելու փաստերով թե՛ արեւմտյան կառավարությունների, թե՛ հայտնի միջազգային լրատվամիջոցների կողմից:

Ադրբեջանը շարունակաբար ռմբակոծում էր ռազմական գործողությունների առաջնագծից հեռու գտնվող ծննդատներ, շուկաներ, եկեղեցիներ, քաղաքացիական ու բնակելի տարածքներում օգտագործում էր միջազգայնորեն արգելված կասետային ռումբեր, ընդհուպ մինչեւ զանգվածային ոչնչացման զենք համարվող սպիտակ ֆոսֆոր:

Տեղի է ունեցել էթնիկ զտման նպատակով հայկական մշակութային ու կրոնական ժառանգության զանգվածային սրբապղծում, ադրբեջանցի զինվորականների կողմից սոցիալական ցանցերում լայնորեն տարածվել են հայ ռազմագերիների խոշտանգումների տեսանյութեր: Առցանց հարթակներում տեղադրվել են ադրբեջանական ուժերի կողմից տարեց քաղաքացիների` Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետության ոճով գլխատումների սահմռկեցուցիչ տեսանյութեր:

Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված այս ոճրագործություններն անպատիժ թողնելու պարագայում տեւական խաղաղության հեռանկարն անհնար կլինի, քանի որ նրանք անխուսափելիորեն շարունակելու են իրենց ագրեսիան Հայաստանի նկատմամբ եւ ոչ միայն:

Ավելին՝ ընդամենը վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության տարածքը` ներառյալ մայրաքաղաք Երեւանը, պատկանում է Ադրբեջանին: Այս ու նմանօրինակ այլ հայտարարություններ միջազգայնորեն չդատապարտելու դեպքում կարող են անխուսափելի դարձնել բռնությունների վերսկսումը: Հաշվի առնելով տարածաշրջանի պատմությունը, այդ թվում՝ մեկ դար առաջ Թուրքիայի կողմից մինչ օրս ժխտվող Հայոց ցեղասպանության փաստը՝ նմանօրինակ պնդումներն անուշադրության մատնելը պարզապես անթույլատրելի է:

Հնարավոր բացասական զարգացումների մասին են վկայում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվեցին Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի երկայնքով`հեռու Լեռնային Ղարաբաղից:

ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհի հայերը հույս ունեն, որ Միացյալ Նահանգները սկզբունքային դիրքորոշում կդրսեւորի` նպաստելով հակամարտության քաղաքական համապարփակ կարգավորմանը: Սա չի կարող տեղի ունենալ, քանի դեռ հակամարտության հիմնական խնդիրը` [Արցախի] կարգավիճակի հարցը, չի լուծվել:

Որպես առաջին քայլ`ԱՄՆ-ն պետք է միանա մեզ` պահանջելով, որ Ադրբեջանն առանց նախապայմանների վերադարձնի մոտ 200 հայ ռազմագերիներին: Առանց այս հիմնարար մարդասիրական քայլի հնարավոր երկխոսությունն ու բանակցությունները չեն կարող հաջող ելք ունենալ:

Երկրորդ՝ Բայդենի վարչակազմը կարող է դադարեցնել Ադրբեջանին արտաքին ռազմական աջակցության տրամադրումը: 2018-2019 ֆինանսական (ֆիսկալ) տարիների ընթացքում Թրամփի վարչակազմը շուրջ 100 միլիոն դոլարի օգնություն է հատկացրել Ադրբեջանի ռազմական եւ անվտանգության ոլորտներում: Սրանք ռեսուրսներ են, որոնք ամենայն հավանականությամբ օգտագործվել են հայ խաղաղ բնակիչների եւ զինվորների դեմ:

Ավելին՝ անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիային եւ Ադրբեջանին տրամադրվող զենքի արտահանման բոլոր արտոնագրերի գործողությունները, իսկ Էրդողանի եւ Ալիեւի կառավարությունների վրա համաշխարհային տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցներ պետք է կիրառել: ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է հետեւի Ֆրանսիայի եւ եվրոպական մի շարք այլ երկրների Խորհրդարանների երկու պալատների օրինակին, որոնք քվեարկել են Արցախի Հանրապետության ինքնորոշման օգտին:

ԱՄՆ-ին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, հորդորում ենք աջակցել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնազավթված տարածքների ազատագրմանը: Սա ներառում է Արցախի՝ վերջին պատերազմի հետեւանքով տեղահանված բնակչության՝ իրենց տներն անվտանգ եւ արժանապատիվ կերպով վերադառնալու պահանջը:

Եվ վերջապես, ԱՄՆ-ն պետք է դեմ հանդես գա Արցախում խաղաղության պահպանման գործում Թուրքիայի ցանկացած դերակատարությանը: Միջազգային հանրությունը չի կարող Անկարային պարգեւատրել իր բացահայտ ագրեսիայի համար, որն ակնհայտորեն խաթարում է խաղաղության հասնելու միջազգայնորեն ընթացող գործընթացը: Ադրբեջանը եւ Թուրքիան ակնհայտորեն խոչընդոտում են ԱՄՆ-ի համանախագահած ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղության գործընթացը` ռազմական ճանապարհով խաթարելով տարածաշրջանային անվտանգությունը եւ նպատակ ունենալով իրագործելու իրենց ծավալապաշտական նկրտումները: Այս հարցում նրանք կանգ չեն առնելու:

Այսուհետ ակնհայտ է, որ իր իշխանությունն ընդլայնելու ծրագրերով Թուրքիան տարածաշրջանային սպառնալիք է դարձել Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսում, Էգեյան ծովում եւ Արցախում:

Թուրքիայի եւ նրա հաճախորդ Ադրբեջանի ռազմատենչ վարքագիծը զսպելու համար Միացյալ Նահանգները միջազգային նորմերով նախատեսված տնտեսական եւ դիվանագիտական պատժամիջոցներ պետք է կիրառի: Այս հարցում անգործությունն աշխարհն ավելի վտանգավոր է դարձնելու:

Վարուժան Ներսեսյան
ԱՄՆ-ում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան
Հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում 2021-ի փետրվարի 24-ին:

Թարգմանեց Անուշ Իգնատյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանի մտահոգության առարկան
հաջորդը
Վրաստանն ու Թուրքիան՝ «3+3» ձեւաչափի մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 3

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն