Մյանմայում քաղաքական բանտարկյալների աջակցության ասոցիացիան հայտնել է, որ երկրում զինվորականների իշխանության գալուց ի վեր եւ առ այսօր ձերբակալվել է 1294 մարդ, այդ թվում 34 լրագրող: Բողոքի ցույցերը ցրելիս սպանվել է մոտ երեսուն մարդ: Ձերբակալվածներից 988-ը դեռ պահվում են ոստիկանությունում, նրանցից երեքը դատապարտվել են ազատազրկման:
Կազմակերպությունն ահազանգում է, որ Մյանմայում հարձակման են ենթարկվում ու ձերբակալվում անգամ ԶԼՄ ներկայացուցչի տարբերանշաններ փակցրած լրագրողները, ոմանց հանդեպ քրեական գործ է հարուցված, ձերբակալված 34 լրագրողներից միայն 15-ն են ազատ արձակված: