• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կողմերի կորուստներն Ուկրաինայում՝ ըստ Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Կիեւի

aliq 17:25 | 23.07.2022
aliq 17:25 | 23.07.2022
Ukraine-Russia war

ԱՄՆ ռազմական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազրույցում անանուն մնալու պայմանով ասել է, որ Ռուսաստանն օրական հարյուրավոր զինվորականների է կորցնում ուկրաինական պատերազմում, եւ փետրվարի 24-ից ի վեր զոհվել են հազարավոր լեյտենանտներ, կապիտաններ, սպանվել են նաեւ հարյուրավոր գնդապետներ եւ բազմաթիվ գեներալներ:

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսն օրերս հայտարարել է, որ Միացյալ Նահանգների գնահատմամբ Ուկրաինայում ռուսների կորուստների թիվը մոտ հինգ ամիս շարունակվող պատերազմի ընթացքում մոտ 15 հազար է, եւս շուրջ 45 հազար զինծառայող էլ վիրավորվել է։ Բըրնսը հավելել է, որ գրեթե նույնքան կորուստներ ունի նաեւ Ուկրաինայի զինված ուժերը։

ՌԴ զինուժի կորուստներն ըստ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր ամփոփագրում հրապարակել է հակառակորդի կորուստները հուլիսի 23-ի դրությամբ։ Ուկրաինայի զինուժը պատերազմի ամբողջ ընթացքում ոչնչացրել է ՌԴ ԶՈՒ մարտական մեքենաների եւ ավտոցիստեռների 2820 միավոր, հատուկ ռազմական տեխնիկայի 72 միավոր, 864 միավոր հրետանային համակարգ, 3929 միավոր զրահամեքենա, 113 միավոր ՀՕՊ համակարգ, օպերատիվ-մարտավարական մակարդակի  714 միավոր ԱԹՍ, 1708 տանկ, 15 ռազմանավ (եւ մոտորանավ), 188 ռազմական ուղղաթիռ, 221 ռազմական ինքնաթիռ, 167 միավոր թեւավոր հրթիռ եւ շուրջ 39 հազար 240 ռուսաստանցի զինվորական։

Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ միայն հուլիսի 22-ին ուկրաինացի զինվորականները ոչնչացրել են 240 ռուսաստանցի զինվորական եւ 4 տանկ: Ռուսական ուժերն առավել մեծ կորուստներ են կրել Կրամատորսկի, Կրիվոյ Ռոգի եւ Բախմուտի ուղղություններում։

Ուկրաինական կողմի կորուստները նվազել են. Զելենսկի

Մոսկվան ու Կիեւը չեն բացահայտում պատերազմում իրենց զոհերի թիվը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին անգամ տվյալներ է հրապարակել մարտի 25-ին՝ հայտարարելով, որ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 1351 մարդ, վիրավորվել` 3825-ը։ Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը զինվորականների շրջանում կորուստների վերաբերյալ առ այսօր որեւէ տեղեկություն չի ներկայացրել:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական կողմի կորուստները նվազել են: Ներկայում ուկրաինական բանակն օրական կորցնում է շուրջ 30 զինվոր, վիրավորների թիվը հասնում է 250-ի: Մինչդեռ մայիսին եւ հունիսին, ըստ Զելենսկու, զոհվում էր 100-200 ուկրաինացի զինվորական։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինի հետ բանակցելը տեղին չէ. Զելենսկի
հաջորդը
Այս տարի Հայաստանը 377 հազար տոննա ցորեն կսպառի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն