• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նենսի Փելոսիի ասիական ուղեւորության խութերը

aliq 16:05 | 02.08.2022
aliq 16:05 | 02.08.2022
Nancy Pelosi

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին գլխավորած  պատվիրակության ինքնաթիռն օգոստոսի 2-ին վայրէջք է կատարել Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում: Ինքնաթիռը մեկնել է Սինգապուրից, որտեղ Փելոսին նախօրեին հանդիպել է երկրի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Լոուրենս Վոնի հետ:

Փելոսիի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 31-ին մեկնել է Ասիա՝ Սինգապուր, Մալայզիա, Հարավային Կորեա եւ Ճապոնիա այցելելու նպատակով: Փելոսիի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ Թայվան ուղեւորությունը չի հիշատակվում: Սակայն որոշ զանգվածային լրատվամիջոցների տվյալներով, նա մտադիր է այցելել կղզի:

Ըստ Liberty Times պարբերականի՝ Փելոսիի ժամանումը Թայվան սպասվում է օգոստոսի 2-ին տեղական ժամանակով 22:20-ին (Երեւանի ժամանակով 18:20-ին):

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի այցը Թայվան վերջին 25 տարվա ընթացքում առաջինն է այդ աստիճանի ամերիկացի քաղաքական գործչի համար: Պեկինը Վաշինգտոնին բազմիցս նախազգուշացրել է, որ եթե Փելոսին այցելի կղզի, դա անհետեւանք չի մնա, Չինաստանը խիստ միջոցներ կձեռնարկի:

Ըստ ճապոնական Nikkei պարբերականի՝ կղզի՝ Նենսի Փելոսիի հնարավոր ժամանման առթիվ ԱՄՆ-ը Թայվանին ավելի մոտ է ուղարկել  տարածաշրջանում տեղաբաշխված ինքնաթիռներն ու ավիակիրները: ԱՄՆ-ի զնվորականները Ներկայացուցիչների պալատի խոսնակի հնարավոր ժամանման համար դրանով ինքնատիպ «բուֆերային գոտի» կստեղծեն:

Տեղեկանք

Թայվանում սեփական վարչակազմը կառավարում է 1949-ից, երբ Չան Կայշիի գլխավորությամբ Գոմինդանի ուժերի մնացորդները փախան կղզի՝ պարտություն կրելով Չինաստանի քաղաքացիական պատերազմում: Այդ ժամանակվանից ի վեր  պաշտոնական Թայփեյը պահպանում է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը եւ մինչեւ կոմունիստների իշանության գլուխ գալն այնտեղ գոյություն ունեցող այլ ատրիբուտներ:

Կղզու եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ գործնական եւ ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ականների վերջին։ 1990-ականների սկզբից կողմերը սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների՝ Թայվանի նեղուցով Հարաբերությունների զարգացման պեկինյան ասսոցիացիայի եւ Թայփեյի՝ Նեղուցով փոխանակումների հիմնադրամի միջոցով։

Պեկինի պաշտոնական դիրքորոշմամբ, որը պաշտպանում է պետությունների մեծ մասը, Թայվանը ՉԺՀ-ի նահանգներից մեկն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՄԱԿ-ը կհետաքննի՞ Ելենովկայի հրթիռակոծումը
հաջորդը
Վաշինգտոնը Մոսկվայի պատասխանն «անլուրջ» է որակել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 2

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 3

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն